Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հաստատել այն անձին հետ, որուն ընկերակցությամբ անցուցեր էր իր մանկության տարիները:

Ուստի իր բոլոր ուժը ամփոփելով, ըսավ քաղցրությամբ.

— Իրավ, պարտեզը ծովափեն զվելի գեղեցիկ է եղեր այս անգամ:

— Մինակ ա՞յս գիշեր: Ինծի համար ամեն ատեն լուսությունը աղմուկեն և միայնությունը բազմությունեն ավելի հաճելի է:

— Իհարկե լռությունը և միայնությունը խորհրդածության ավելի նպաստավոր ըլալուն համար կը սիրենք զանոնք:

— Խորհրդածե՜լ, հարեց զարմանքով, է՜հ, չէ՛մ Բուբո՛ւլ, ես շատ խորհրդածելու սովորություն չունիմ: Մարդոնց խորհուրդները արդեն ոչինչ են, խորհուրդ մարդկան, կամք Աստծո:

— Ինչո՞ւ ուրեմն ընկերությունը չեք սիրեր:

— Ինչու որ առանձնության մեջ՝ իր ուզածը կ՝ընեմ, մինչդեռ ուրիշներու քով անձնական հոժարություններս գսպելու և շատ մը ձևակերպությանց համակերպելու կ՝ստիպվիմ:

— Եվ ի՞նչ են այն բնական հոժարությունները որոնցմե զրկվիլ հարկ կ՝ըլլա ընկերության մեջ:

— Է՜հ, այդ ալ հարցնելու բա՞ն, պատասխանեց Տիգրան քիչ մը անհամբերությամբ, բազմության մեջ ամեն բան կարգի կանոնի տակ է, նստելու, շարժելու, քայլելու կերպիտ մեջ ձև մը կլար զոր մինակ եղած ատենք զանց կ՝ընես, և շատ անգամ պետք կ՝ըլլա պատասխանել անպիտան խոսքերու, որոնք բնավ մեկու մը օգուտ չունին:

— Բայց վարմունքին ազատությունն ալ ձանձրալի չըլլա՞ր, երբ միշտ դատապարտված ըլլաս անոր, և խոսակցության օգուտը նույնիսկ հոգվույն մեկ պիտույքը լրացնելե զգացվախ հաճույքը չէ՞:

Տիգրան, ինչպես գիտենք, բացատրությունները շատ չէր սիրեր, և վախնալով, որ խոսակցությունը կ՝երկարի, հանկարծ ընդմիջեց զայն ու գոչեց իրենց մոտ գտնված պուրակ մը ցույց տալով.