Էջ:Collection works of Sibil.djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մը մեջ սուրալով, և անոր մեջտեղը իբրև վար բարձրացած թավուսի մը ետև անհետանալով:

Հանկարծ ճիչ մը լսեցավ: Գառնիկ, որուն սիրուն ու միտքը իր պաշտելվույն կը հետևեր շարունակ, իր ձին մտրակեց:

Բուբուլին նժույգը, որ տարի մը առաջ պատերազմի մը մեջ վերք առած էր, մոտակա պուրակի մը մեջ պայթող հրացանի մը ձայնեն խրտչելով՝ սկսեր էր վազել խուլ հեծյալին ձայնին, որ բոլոր ճիգերովը չէր կրնար անոր ընթացքը կասեցնել: Սանձը խորտակված էր արդեն, և ահաբեկ աղջիկը, ձիուն բաշերուն փաթթված փոսե փոս կը տարուբերեր: Ոչ ոք կը հուսար անոր քով հասնիլ, և հեռուեն դիտողները սոսկումի ճիչեր կ՝արձակեին:

Երիտասարդը, իր սիրո ուժովը թևավորված, մեկ քանի վայրկյանեն նորատի աղջիկը, որ կյանքի և մահվան մեջ կը ծփար խեռ երիվարին անսանձ հաճույքին մատնված, վտանգի մեջ տեսնելով Գառնիկը, գոչեց սարսափահար.

— Հեռացի՛ր, հեռացի՛ր, մի՛ մոտենար, պիտի ջախջախվիս, և առանց մտածելու, թե ինք ալ վար իյնալով կրնար ջախջախվիլ, ձած ձեռքը օդին մեջ կ՝երկնցներ անոր դեմ՝ իբր, թե մոտենալե արագիլելու իր սիրելին:

— Շո՛ւտ, վար ցատկե՛, փախի՛ր, գոչեց և հազիվ ոտքը գետնին դրեր էր ամզոնը, երբ ըմբոստ կենդանին, որ իր վրա եղած հարձակումեն հանկարծակի եկած կանգ առեր էր, հիմակ իր բեռնեն թեթցած, կից մը տվավ ուժասպառ երիտասարդին, և զայն մեկ կողմ նետելով՝ սկսավ օրաչրշավ վազել բաշերը թոթովելով անջրպետին մեջ, ժայռե-ժայռ, սարե-սար սլանալով, անտառին ծառերուն հանդիպած ստեն ետ-ետ դառնալով և իր ահռելի վրնջյուններովը, թնդացնելով ապառաժները ու մորերը:

Գառնիկ հոն ինկեր մնացած էր գրեթե անշունչ: