Էջ:Collection works of Sibil.djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբ տուն հասան, Բեմպե հանըմ ննջարանին կից սենյակին մեջ կրակարանը քովը առեր սուրճ կը խմեր շերտ մը հաց թաթխելով անոր մեջ: Քունեն արթնանալով անոթության զգացեր էր՝ և իրեն համար կերակուր պատրաստել ավելորդ համարելով՝ բավականացեր էր այդ դյուզնաքյա ուտելիքով:

Մանուկ աղան, որուն դեմքը մարդահաճո կերպեր կ՝առներ օտարներու ներկայության, վերստացեր էր իր սեփական դաժան երևույթները, և առանց կնոջ երեսը նայելու՝ գնաց ննձել: Իսկ աղջիկը մորը սենյակը մտավ հանվելու համարԼ

— Ինչպե՞ս եղավ, որ կերակուրի վար դրին ձեզի, հարցուց Բեմպե Հանըմ:

— Պտույտե դարձած ատեննիս, Գառնիկին ու Բուբուլին հանդիպեցանք, և հետերնին խոսքի բռնվելով մինչև պանդոկ միկտեղ գացինք: Դրանը առջև մեջի վեր հրամցուցին: Հայերենին ալ ստիպեց, որ կերակուրի կենանք, ինչ որ ըրինք չկրցանք ձեռքերնուն աղատիլ:

— Մինչև հիմա ինչպե՞ս ժամանակ անցուղիք:

— Խոսելով, մա՛յր:

— Է՜՜, նայինք ի՞նչ խոսեցաք, հարցուց զվարթության:

Լուսիկ սկսավ պատմել խոսակցության այն մասը, որ ամենեն ավելի հաճույք պատճառեր էր իրեն, և բացատրեց, թե Բուբուլին կազմած արվեստասեր օրիորդաց ընկերության կողմե հրավեր մը ստացատ էր հետևյալ օրը գումարելիք ժողովին ներկա գտնվելու, թե օր. Գեղամոֆ բանաստեղծություն մը պատրաստած էր ժողովին ներկայացնելու համար զոր իրենց առջև կարդացած էր: Հետո առաջարկեր էին իրեն, որ ընկերության ընկերակցի:

Բայց ինք մտածելով, որ այդպիսի բարձրագույն ընկերության մը մեջ մտնելու հագուստ չուներ, ամչնալով մերժեր էր, պատրվակելով, թե գեղարվեստի բնավ մեկ ճյուղին աշխատած չէր, թեպետ շատ դյուրին բաներ էին և քանի մը օրեն կրնար սորվիլ; Այն ատեն Տիգրան օգնության հասեր