Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատուհաններուն վրա, որոնց կեսեն ավելի վերցրված վեժերուն տակեն մը նշմարվեր ծառաներու աշխույժ երթևևկը, որոնք ծաղիկներ, ջահերու անոթներ կը կրևին:

Գեղամոֆի ձմեռային ապարանքն էր այս, ուր ի պատիվ Արգաբ Գեղամոֆի զորապետի,որ շաբատե մ՝ ի վեր եկած էր Ս. Բեթելսարուրկեն իր եղբորորդվույն Բուբուլին հետ ամուսնության ներկա գտնվելու և անոնց կնքահայր ըլլալու:

Գեղամոֆ ընտանիքին գյուղեն իջնելեն ամիս մը ետքը,առանց կանխավ իմաց տալու, օր մը հանկարծ եկեր էր ղորապետը իր եղբոր տված խոստումը կատարելու և և երկու եղբայր որոշեր էին մեջերնին այդ ընթրիքին առթիվ ծանուցանել հրավիրյալներուն Տիգրանին մոտ. սլուտ հարսնիքը:

Բայց երկուքեն ղատ մեկը չէր գիտեր տանը մեջ այս որոշումը, ոչ իսկ Տիգրան, որ շատ հոգ չէր տանել այս տեսակ ձևակերպությանց, և ոչ իսկ երկու աղջիկները, որոնք սակայն մեծ անձկության մեջ էին ղորապետին հասնելու ի վեր:

Այդ պահուն իսկ երբ այդ արտաքո կարգի պատրասըությունները տեղի կ՝ունենային ապարանքին մեջ, Բուբուլ իր սենյակը քաշված արցուննքը կը թափեր, խորհելով թե ինչ տանջանքները պիտի կրեր այս գիշեր, բազմաթիվ կոչնականներու ներկայության իր անունը Տիգրանին հեր արտանսավիլը լսելով, և և իրեն ուղղվելիք ծաղրելի բարեմաղթությանցուկնդրելով, որոնք նախանտինքե մը ավելի դառն էին իրեն համար:

— Հոս ես, Բուբո՝ւլ, ըսավ Սոֆի, աշտանակ մը ձեռքը սենյակեն ներս մտնելով, ինչ կը՝նես մութ տեղը, և նշմարելով, բայց ինչ կա, նոր բան մը ունիս: Եթե ընթրիքին պատրաստությանց նկատմամբ նկատմամբ Տիգրանին հեգնություններեն վշտացեր ես, կարծես ավելորդ բան մւն է, սիրելի՜ս: Դեռ չվարժե՞ցվար անոր խոսքերուն, ի՞նչ փույթ, ուզածը թող ըսե: Բայց մի՝ լար, տե՜ս աչքերդ ինչ եղեր են: Ժամե մը հրավիրյալները կ՝սկսեին գալ. ելի՝ր Բուբլիկս, աչքերդ լվա՜, և Էլենին կանչեմ որ պատրաստվինք: