— Ախ չէ, թող զիս, քիչ մը հանգիստ նստիմ, շատ հոգնած եմ, պատասխանեց Բուբուլ և գլուխը թիկնաթոռին հենակին վրա դնելով թաշկինակը դնեն ձգեց ու ոսկեթել մազերեն տրցակ մը առնելով, սկսավ նուրբ մատերուն վրա փաթթել, այդ շարժման հետ կարծես ինք ալ ներքնապես մելամաղձոտ երազի մը մեջ ոլորվելով:
— Ախ, Սոֆի հարեց հանկարծ գլուխը վերցնելով վիշտը չափազանց տկարացուց դիս, ամեն բանե իսկույն հոգնություն կզգամ, նույնիսկ մտածում է մը:
— Եվ ինչ է հիմակ զքեզ հոգնեցնող մտածումը, հարցուց Սոֆի քովը նստելովը:
— Կը մտածեմ թե շատ գեշ ըրինք մինչև հիմա մեր գաղտնքը զորապետեն պահելով:
Թերևս այս ընթրիքը տեղի չէր ունենար կամ գոնե ես անոր ներկա գտնվելու հարկեն ազատ կըլլայի:
Չես գիտեր ինչ անատելի բան է ինծի հաար իբրև Տիգրանին նշանածը ներկայանալ ամենուն առջև, մինչ հոգիս ուրիշին նվիրած եմ:
— Աշխարհքիս ամենեն անտանելի բանը զգայուն սիրտ մը ունենալն է, Բուբուլ, և քու բոլոր տառապանքներդ սըրտեդ կուգան:
Երեկ, երբ զորապետին հետ առանձին մնացին և առաջարկեցի քեղի որ խոսք բանանք իրեն, հուզվեցար լացիր, աղաչեցիր որ հետաձգեն տակավին, և հիմա կը զղջաս:
— Ինչ ընեմ, երեկ կամչնայի խոստովանելու, թե իր եղբորդիին նշանված ըլլալով,ուրիշ մը կը սիրեմ, հիմակ ալ կամչնամ հանցանք մը խոստովանելու քաջություն չունենալուս:
Գաղտնիքս քանի սրտիս մեջ կը մնա, խղճի խայթ մը, ոճիր մը կը դառնա և որդի պես կուտե, կը հատցնե զիս, իրենց ամուսնին անհավատարիմ եղող կանայք ինչպես կրնան ապրիլ, ինչպես կրնան տանիլ կեղծելու տանջանքը:
Իրոք զգալի կերպով փոխված էր Բուբուլ:
Ուր էր այն զվարթ աղջիկը զոր տեսեր էինք Պեռյուք-Տերե, պարտեզին ծաղկոցին մեջ երգելով ու նվագելով, և բրինքիբո, ճագոմոյի ծովահայաց պատշգամին վրա խոսելով ու ծիծաղելով երկու ամիս բավական եղեր էին իր աչքերուն մեջ