Էջ:Collection works of Sibil.djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շքեղ, ակնախտիղ իրերը, որոնց ոչ ի՛նչ ըլլալը գիտեր և ոչ անունը լսեր էր երբեք։ Շլացած մնացել էր այդ հրաշալիքներուն մեջտեղ, խոստովանելով ինքն իրեն, թե բրինքիբոյի քեոշկին պերճանքը, որուն վրա ամբողջ ամառ մը հպարտանալու բախտը ունեցել էր, խեղճություններ էին այս գրեթե իշխանական պալատին քով։

Բուբուլին ներս մտնելը տեսնելով, սթափեցավ իր խորհրդածություններեն։ Կղզիեն իջնելեն ի վեր տեսած չէին զիրար, և պահ մը մտերմաբար խոսակցեցան իրարու հետ։ Օր․ Գեղասոֆ գիրցած և ավելի գեղեցկացած կը գտներ զայն, և անոր աչքեն չէր վրիպեր իր հակառակորդին գունատությունը, բայց բան մը չէր ըսեր, շարունակելով խաղալ իր ճակատագրին համակերպող հնազանդ, զոհված աղջկան դերը, ոչ միակ պատճառ եղած էր Բուբուլին արգահատանքը շարժելու, և այդ բարձր ընկերության մեր իրեն տեղ մը բանելու։

Հետզհետե եկող հրավիրյալները ընդունելու համար նորատի տանտիրուհին ստիպվեցավ հեռանալ Լուսիեն, որ անոնց մեջ բնավ ծանոթ չունենալուն՝ մեկուսի անկյուն մը քաշված՝ սկսավ անոնց զգեստներ, շարժուձևերը դիտել, և խոսակցությունները մտիկ ընել։

Սրահին դրանը ճիշդ դիմացը դրված բազմոցի մը վրա անփութորեն փռված էր Տիգրան Հիսուն տարեկանի մոտ զվարթ և աշխույժ կերպարանքով զինվորականի մը քով։ Բուբուլին մոտենալը տեսնելովոտք ելավ ան ու կովկասահայ լեզվով սկսավ բացատրել, թե որքան գոհ էր երեկույթին կարգադրություններեն, շնորհավորելով այդ մասին նորատի աղջիկը։

— Շատ բարեսիրտ եք, հորեղբա՛յր, ձեզի արժանի բան մը չեմ կրցած ընել, պատասխանեց Բուբուլ, և տեսնելով, որ նոր հյուրեր կը մտնեն սրահեն ներս՝ անոնց ընդառաջ գնաց իր սիրուն ժպիտովը, իր սովորական քաղաքավարությամբ ընդունեց զանոնք ու հետը առնելով ո․ Գեղամոֆի եղբոր քով բերավ։

— Կը ներկայացնեմ ձեզի, ըսավ, օր․ Աստեզյան, մեր տեռին ամենեն ծանոթ գրական դեմքերեն մեկը։