Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Զինվորական զգեստներով անձը, որ Աբգար Գեղամոֆն էր, ոտք ելավ վերստին, շնորհալի ձևով մը բարևեց ներկայացվեծ օրիորդը, որ քանի մը քաղաքավարական խոսքեր փողանակել ետքը հեռացավ:

― Օ՜, դուք գրագիտուհիներ ալ ունիք եղեր, ըսավ զորապետը Բուբուլինը:

― Ի՜նչ ըսել է , պատասղանեց Տիգրան ծաղրածու դեմքով մը, հիմա Պոլսո բոլոր աղջիկները գրագետ, երաժիշտ, նկարիչ դարձած են: Նորաձևություն է: Եթե չեք հավատար՝ Արվեստասիրաց Ընկերության անդամներեն մեկուն եղբորը, հորը կամ ամուսնին հարցուցե՛ք, որոնց տարին հարյուրական ոսկիի կ՝ելլան ժողովին ներկայացված ոտանավորները, եղանակներն ու պատկերներն:

― Ինչո՞ւ այդչափ սուղ, հարցուվ Բուբուլ պարզամտորեն:

― Ինչու որ Արմավյանը արժանի չէ ծախսել իր հեղինակությունները կանանց, ոչ ալ նկարիչներն ու երաժիշտներն:

Օրիորդ Գեղամոֆ շառագունեցավ, բայց առանց պատասխանելու, զորապետին դառնալով, ներկայացուց անոր օր. Կրակոսյան, որ այն պահուն ներս մտեր էր:

― Ահա՛ Պոլսո ամենաերջանիկաղջիկը, հարեց Տիգրան անոր հեռանալեն ետքը, քսան հազար ոսկի ունի աղվոր աչքերեն զատ, և գլխուն մազերուն շատ թեկնածու, բայց մարդու չի հավնիր, որովհետև սա ալ արվեստասերներ է: Գիտե՞ս, հորեղբա՛յր, ինչ է Պոլսո մեջ ուսյալ աղջիկ ըլլալը տուն մնալու ապահովագրություն մը:

Բուբուլ հետզհետե հյուրերը կը ներկայացներ զորապետին, և ամեն անգամ Արվեստասիրյաց Ընկերության անդամուհիներեն մեկը կամ այր գրագետ մը, խմբագիր մը հանդիպեր, Տիգրան կը ծաղրեր զայն:

― Մեր Մոցարդուհին,մեր մաթամ մը սաթլը, ատ Վիլին տը Լիլն է, ահա՛ մեր աղգային ֆլոպեռը, ըսավ: Իսկ երբ կառավարության պաշտոնյա մը, բժիշկ մը, փաստարան մը ըլար, անոնց ալ անուներ կը գտներ, և չարաչար կը հեգներ ամենքն ալ: