Էջ:Collection works of Sibil.djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


երկու ծայրը գտնված ծաղկի թաղարներով լեցուն ապակեղեն փոքրիկ պատշգամները փվաձև մը կը հորինեին: Սրահին մեջտեղը դրված էև խաչաձև սեղանը իր կեդրոնը ունենալով խոշոր ծաղկաման մը ճիշդ այն եթերային կապույտ գույներով, որ ամպերիմութ խավի մը ետևեն տեսնված երկնքին թույրերը կը հիշեցնե, ունենալով իր վրա ոսկեզոծ Ա մը և Գ մը վայելչորեն ընդելուզված, և ծաղկամանին մեջ զետեղված գեղեցիկ խուրձեն կախած շյուզերուն ու թելիկներուն մեջեն ոսկի աշտանակներ կ՝երևային կապույտ ճրագներ կրելով։ Այս ծաղկանոթեն մեյ մեկ հատ ալ, ավելի մանր, խաչին յուրաքանչյուր թևերին վրա, և պնակներուն շարքը, գինիին, ջուրին գավաթները, զանազան սիրուն ձևերով աղամանները, պատվանդանավոր մրգակալները, աղանդերի խեցեձև պնակները, պատառաքաղներու հեցակները, հախճապակին բյուրեղե, պորփյուրե շղարշի նման նուրբ անոթները, բոլորն ալ միևնույն այերական կապույտ գույնը ունեյին, և՛ անոնց վրա ոսկի նշանագրերը կը ճառագայթեին՝ ինչպես համաստեղություներ երկինքին մակերևույթին վրա։

Սրահին ոմերուն պաստառները, պատուհաններուն, դուռներուն սրահակները, աթոռները, ոտնաթոռները, սպասադարաններուն ծաղկոցներն ալ երկնագույնեին ոսկեթել ծաղիկներով, ոսկեթել խանդուռներով, նույնպես գետինը ծածկող գորգն ալ կապույտ էր ոսկեգույն նկարներով;

Բուբուլին մեկ նշույն էր այդ ճաշասրահին կահավորումը, որ առանց սովորությանն ու նորաձևությունը նկատեղության առնելու, բոլորովին նոր, անկնկալ տեսարան մը պատրաստեր էր կոչականներուն։

Քառաթև սեղանի վերին կողմը նստած էին երկու Գեղամոֆ եղբայրները ր մեկ քանի կառավարության պաշտոնյաներ, մեկ քանի հյուպատոսներ իրենց կիներուն հետ։

Աջ թևը կը գրավեին բժիշկներ, փաստաբաններ, վաճառականներ, սեղանավորներ և իրենց կիները կամ քույրերը, որոնց մեջ՝ մանուկ աղան։

Ձախ թևին վրա գրագետներ, խմբագիրներ,