Էջ:Collection works of Sibil.djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ոսկեհուռ թավիշներու, գունագեղ սնունդերու, սուգի զգեստներ հագած էին այդ տիկինները, և սրահին պերճ որմերն ու կարասինները սև օթոցներով ծածկված էին հիմա:

Սոֆի առանձին՝ տանտիկնոջ պարտքերը կը կատարեր. կ՚ ընդուներ հյուրերը, կը պատասխաներ ամենուն հարցման, կը հսկեր ամեն կարգադրությանց և խոնջ, տրտում, մտատանջ, նստան տեղեն կ՚ ելլեր մերթ ընդ մերթ երթալ տեսնելու համար իր սիրելի աշակերտուհին, որ անկողնին մեջ տարածված էր մեռելատիպ, և որուն կենդանությանը հազիվ կը նշմարվեր ծանր, ընդհատ շնչառությունե մը որ օրհասականի մը մարելու մոտ հևքին նմանը:

Գառնիկին քույրը ձեռքը անոր ճակատին վրա կը դներ,կուրծքին կը տաներ երակը կը չափ խնամոտ, տղու մը չափ երկչոտ, բժիշկը մը չափ կասկածոտ: Նորափթիթ աղջկան այս անզգա վիճակը սոսկում կազդեր իրեն անոր տենդային ճգնաժամներեն ավելի: Մահասարսուռ ցրտությամբ մը կը գուշակեր այդ զգայաղիրկ կերպարանքին տակ և ինչ ընելը չգիտնալով սրտին վրա սեղմեր զայն իր կյանքին իր արյունեն մաս մը անոր փոխանցնելու համար:

Դժբախտ աղջիկ ինչեր կրեր էր այն աղետալի օրւեն ի վեր ու պ գեղամոֆի անկումը լսելով ինք ալ անոր սենյակը վազեր և գետնին վրա տարածված զտեր էր այն աղետալի օրեն ի վեր ուր:

Բժիշկը հայտարարեց թե ծերունին կաթված իջած ըլլալով կյանքը վտանդի մեջ էր:Իսկ Բուբուլի մասին որոշում մը որոշում մը տալու համար պետք է հետևյալ օրվա սպասել:

Ծերունին հոգին ավանդեր էր գիշերր առանց բառ մր արտասանելու առանց թեթև շարժում մը տանջվեր էր չարաչար լալով պոռալով և իր բանդագուշանքին մեջ կցկտուր պատմելով,ինչ որ տեղի ունեցեր էր ցորեկիր: