Էջ:Collection works of Sibil.djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նոպարներ ուներ, համր, անբացատրելի, խորունկ ցավերու տենգ մը որ կը հալեցներ, կը մաշեցներ զինքը:

Իր հիվանդության առաջին շրջանին մեջ՝ ինքզինքը կորսնցուցած ըլլալուն՝ ֆիզիքական ախտին տագնապներեն կը տվայտեր միայն, բայց այս անգամ որ իրերու կատարյալ գիտակցությունը ուներ, և կը հիշեր պատահած աղետալի առամին բոլոր պարագաները, մարմնեն զատ, միտքն ու սիրտն ալ կը տանջվեին սոսկալի ցավերով: Հիմա կը չարչարեր Բուբուլ խղճի խայթերեն, կը չարչարվեր ամոթեն, կը չարչարվեր ախտին սաստկութենեն, ծածկելով իր բոլոր կսկիծները, ժպտելու համար Գառնիկին երբ դեղին գդալը կը մատուցաներ իրեն և շնորհակալ ըլլալով Սոֆիին, երբ կուգար խնամքով ծածկել վերմակին մեկ ծայրը իր ուսին վրա:

Քույր եղբայր ալ հիվանդեն պակաս չէին տառապեր սակայն անոր մահճին մոտ՝ կրակարանին քով նստած, անքուն, շատ անգամ անոթի երբ կը դիտեին այդ ծյուրյալ դեմքին վշտաբեկ արտահայտությունը: Եվ այս ամեն անձկությանց մեջ՝ դրամի նեղություն ալ ունեին:

Գառնիկ ծախեր էր ինչ որ ուներ, մինչև իսկ զգեստները, իսկ Սոֆի իր հագած սև շրջազգեստեն զատ բան մը չէր պահած, և այդ միջոցները սպառելե ետքը, սկսեր էր կար կարել, զոր եղբայրը կը բերեր իրեն մերձակա դերձակուհիե մը, վազելով ասդին անդին գտնելու համար մեկը որ գործ մը հանձնարարեր իրեն. բայց ամեն ձեռնարկ անհաջողության կը հանդիպեր:

Օրը մեկ քանի ժամ վարի աշխատանոցը կ՚իջներ փոքրիկ արձաններ շինելու, զոր կը տաներ վաճառել մանր-մունր խաղալիքներ ծախող խանութպաններու, և այս ամեն ճիգերով չկարենալով հիվանդին անմիջական պիտույքը հայթհայթել, փոխառություններ կ՚ըներ իր մտերիմներեն, մինչ դեղագործին հաշվեցուցակը հետզհետե կը ծանրաբեռներ հետզհետե:

Բուբուլ իր քունին մեջ անգամ կը լսեր քույր եղբոր խոսակցութենեն բառեր, որքան ալ հոգ տանեին անոնք ծածկաձայն խոսելու և արթնացած ատեն զանոնք կը հիշեր, քովե քով կը բերեր և կը հասկնար ինչ որ կը դառնար շուրջը այն