Էջ:Collection works of Sibil.djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փորձ աղջկան այս պոհեմի կյանքը, ամեն բանի պակասը, փոխանակ սեղանի՝ փոքրիկ եռոտանիին վրա ճաշելը, պատառաքաղը բերաննին տարած ատեն դաստակնին իրարու ընդհարելով, և գիշերը Սոֆիին հետ քովե քով գետինը ձգված խշտյակներու մեջ կերթար ննջել, գետնի մարմարներուն ցուրտեն պատսպարվելու համար երկար տախտակներ շարելով անկողնին ներքև։

Երեք հոգիի համար՝ երկու ջուրի գավաթ միայն ունեին, բայց Գառնիկ կը բերեր անոնց ամեն իրիկուն նոր թերթեր ու հանդեսներ, և կը մոռնային ամեն բան փոքրիկ կրակարանին շուրջը բոլորվելով կարդալու համար։

Սոֆի կը մտածեր սակայն թե այս ներքին անկարգությունը չէր կրանր տևական ըլլալ, և դրամ շահելու միջոց կը փնտրեր փոքրիկ տուն մը վարձելու և կանոնավոր կերպով տեղավորվելու համար։

Սոֆի կը մտածեր սակայն թե այս ներքին անկարգությունը չէր կրնար տևական ըլլալ, և դրամ շահելու միջոց կը փնտրեր փոքրիկ տուն մը վարձելու և կանոնավոր կերպով տեղավորվելու համար: Իր կարերը՝ որոնց ինքնաբերաբար կը մասնակցեր Բուբուլ որչափ որ կրնար , օրը հինգ վեց ղրուշի շահ մը կը բերեին իրենց, և այդ անբավական էր:

Անգամ մը, ազգային թերթի մը մեջ ազգ մը հանդիպեցավ աչքին թե Բերայի թաղային վարժարանին համար դաշնակի դասատու մը կը փնտրվեր: Հետևյալ առտուն իսկ ներկայացավ դպրոցին հոգաբարձության, ու համաձայնելով իրեն առաջարկված պայմաններուն՝ անմիջապես այդ պաշտոնին սկսավ: Շաբաթը երեք անգամ կ՚երթար չորս ժամ դաս տալու և երեկոյին վերստին կուգար կ՚օգներ Բուբուլին կարերուն զայն շատ չհոգնեցնելու համար:

Ամեն բան կը մտածեր, ամեն բան կը նախատեսեր, ամեն բանի կը հասներ Սոֆի, միտքը դրած ըլլալով որ իր կարողությունները ունենալով անոնց համար, մոռանալով իր անձը, իր երիտասարդությունը, և իր բոլոր իղձերը ամփոփելով անոնց վրա: