Էջ:Collection works of Sibil.djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


գիտեր ինչպես զարմանել այդ ակամա սխալը, որուն ինքզինքը պատասխանատու կը համարեր:

Իր բոլոր իղձն էր հիմա օգտակար ըլլար տանը, որուն ամեն հոգը իր վրա առեր էր, հետզհետե սովրելով Սոֆիեն առտնին գործողությանց մանրամասությունները: Տեսնելու էր այդ ազնվական կերպարով աղվոր աղջիկը, գոգնոցը մեջքը, ծխնելույզին առջև առջև մարած ածուխը հրահրելով, վարդի պես կարմրած, քրտնաթով՝ պարտ մը կատարելու ազնիվ եռանդովը ոգևորած: Եվ կը սիրեր իր գործերը, վասնզի ճշմարտապես դաստիրակված աղջիկան մը գլխավոր հատկանիշն է հաճույքով կատարել, ինչ որ պարտական է ընելու:

Ամեն օր գործերը ավարտելե ետքը, քիչ մը իր արդուզարդին կ՝զբաղեր Բուբուլ, սուգի զգեսներու մեջ՝ զոր իր հորը համար կը կրեր, միշտ շքեղ երևալու գաղտնիք մը կար, որուն ինչ ըլլալը իր արվեստագետի սուր տեսությամբը չէր կրնար գուշակել Գառնիկ, այլ կ՝զմայլեր և աբելի կը պաշտեր այդ հանճարեղ աղջիկը, որ աղքատիկ վիճակին մեջ պահած էր իր ճաշակին նրբությունները, և կը սփռեր զանոնք ոչ միայն իր անձին՝ այլև ամեն իրերու վրա, որոնց կը հպեր տանը ամենեն թաքուն խորշերուն մեջ անգամ:

Սակայն Բուբուլ չէր բավականարայդ դուզն ծառայություններով, գիտնալով Գառնիկին անձկությունը, ՝ուզեր օժանդակել անոր ճիգերուն իր ուսումը ու տաղանդները ի գործ դնելով, և ամեն իրիկուն անհամբերությամբ կ՝սպասեր լրագիրներում մեջ այցելու դասատու մը փնտրող ազգ մը կարդալու: Շատ անգամ կը հանդիպեր, որ հայկաբանության կամ ջեռագործի ուսուցիչ մը խնդրեին, բայց ընդանրապես հետո տեղերե, և ինք երկար ատեն չէր կրնար բացակայիլ տունեն:

Գիշերմը Սոֆի ըսավ, թե իրենց դպրոցին գծագրության դասատուն հրաժարեր էր, և ցավ կը հայտներ, որ այդ ճյուղին մեջ բավական հաջողակ չէր զայն իր վրա առնելու համար: Նկարչության աշխատած էր, բայց գծագրության օրենքները չէր գիտեր Բուբուլին չափ:

Ուրախությունենեն կարմրեցավ Բուբուլ, սակայն չուզեց Գառնիկին