Էջ:Collection works of Sibil.djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Ամուսնացա՞ծ ես, վրա բերավ երիտասարդը. թեև օրիորդ ածականքով ներկայացվեր էր:

— Մինչև հիմա ինչո՞վ կ՝զբաղեին, հարեց դարձյալ մյուսը:

Բուբուլ շփոթած, սաստիկ կը նեղվեր այս հարցումներեն և կը փափաքեր ժամ առաջ դուրս ելել: Բարձրագույն ընկերության մը կեդրոնին մեջ ազատ ու համարձակ խոսելու շարժված այս աղջիկը՝ ի՞նչ կար իր դիրքին մեջ,որ նվաստացած, ամոթաբար կ՝զգար ինքզինքը այդ անձերուն ներկայության:

Հետո, երկու հոգաբարձուները պահ մը ծածկաձայն ծոսեցան իրարու հետ. և երիտասարդը ուզեց գիտնալ, թե որո՛ւ կրնային դիտել իր վրա տեղեկություն ստանալու համար:

— Թաղական խորհուրդին ատենապետը, միապետյան էֆենգին շատ աղեկ կը ճանչնա օրիորդը, պատասխանեց Սոֆի:

— Վաղը ժողով ունինք, երկու օրեն եկո՛ւր պատասծան առնելու, հրամայեց մորուսավոր էֆենդին:

— Կարելի չէ՞ աարդյոք, որ օրիորդին միջոցավ հաղորդեք ձեր որոշումը, համարձակեցավ հարցնել Բուբուլ Սոֆին ցույց տալով:

— Անձամբ գալու ըլլաս ննե աղեկ կ՝ըլլա, պայմաններուն վրա ալ կը բանակցինք, կը լմննա կ՝երթա:

Խորհրդարանին դրանը առջև երկու աղջիկները բաժնվեցան իրարմե:

Բուբուլ տրտում տխուր կը քայլեր: Առաջին անգամ ըլլալով կ՝զգար, թե ինչ է դիրքը կնոջ մը համար, և թե որպիսի նաստությանց կրնա ենթարկվել ան, երբ դրամ շահելու հարկին մեջ է: Կը հասկնար, թե իրեն եղած ընդունելության մեջ չկար այն ակնածանքը, որուն իրավունք ունի միշտ պարկեշտ կին մը, և թե վարվեր էին իրեն հետ իբրև ստորնագույն էակ մը, որուն հետ ներելի է զանց ընել պատշաճության օրենքները:

Հուլիսի կիզիչ արև մը կ՝այրեր զինքը հովանոցին տակեն և հուզումը կրակի գույներով կը նկարվեր շքեղ դեմքին վրա: Այդ տաք եղանակին մեջ երբեք դուրս ելած չէր կեսօրին: