Էջ:Collection works of Sibil.djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տար իրեն այն ընկերության վրա, ուր ապրած էր, և չաձելով զինքը թշնամանող փոքրոգի մարդոց բարոյական և իմացական կարողության աստիճանը, այնքան միայն կ՝ուզեր կարևորություն տալ անոնց, որոնք կ՝արժանեին, սակայն հակառակ իր կամքին ու մտքին՝ կ՝զգար, թե իր քաջությունը կը պակսեր, և այն խումբ մը մարդոց վճիռը կը քանդեր, կը փչացներ իր բոլոր հույսերը:

Այս տխուր մտահոգություններով լի՝ մինակ նստած էր երեկո մը բաց պատուհանին առջև՝ նայելով դիմացը հորզոնի վրա դիղված վարդագույն ամպերուն, որոնց ետևեն կ՝անհետանար կ՝երթար բոցավառ արնուն սկավառակը ճիշդ իր անցյալ հույսեչուն նման ծիրանի և լուսաճանչը:

Իր միտքը կը տանջվեր փոխն ի փոխ երևակայությանը առջև բերելով իր սիրելիններուն զոհողություններն ու կրած զրկանքները իր պատճառավ: Եվ այս ցավալկի մտածմանց ազդած բոլոր դառնությանը կ՝զգար այն ծայրահեղ հուզումներով, որ փափուկ ր զգայուն հոգիներու միայն հատուկ է:

Նորատի աղջիկը զղջացած չէր, սակայն իր անձին համար, վասնզի Գառնիկին հետ ապրելե լավագույն բան մը չէր երեվակայեր, ինր կացության մեջ ալ ըլլար: Ամեն պայմանի, ամեն դիրքի մեջ կրնար երջանիկ ըլլար անոր քով, բայց անոր կրած տառապանքները իր տանջանքն եղած էին:

Դպրոցեն մերժվելեն ետքը, Սոֆի ալ սկսեր էր վերստին կար կարել Բուբ ուլին հետ, և գործունյա աղջիկները երկու ամսե ի վեր իրենց ձեռքի աշխատությամբը առօրյա պետքերնին կը հայթայթեին, բայց Գառնիկ չեր կրնար դիմանալ անոնց այդ ծայրահեղ տնքնություններով ու զրկանքներով ապրելու գաղափարին: Կը հատներ, կը խենդանար քանի կը նայեր անոնց ասեղեն ծակծկված մատերուն ու դեղնած ճակատներուն:

Կը հասկնար, թե ինչու այլևս չէին ուզեր երեկոնները պտույտի ելլել իրեն հետ օդ առնելու համար: Այդ գունաթափ զգեստներով, կարկտված կոշիկներով մարդու երևալե կ՝ամչնային, մանավանդ Բուբուլ անշուշտ իր վրա տարաձայնված չարախոսությանց պատճառավ չէր ուզեր ամենուն