Էջ:Collection works of Sibil.djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իրենց անխուսափելի հետքը թողած էին իր այտերուն վրա, որոնք երկար ատենե ի վեր ածելի տեսած չէին: Մութ կասկեգույն աչվըները կես ճերմակած հոնքերուն ներքև հանդարտ և աղու նայվածք մը ունեին, որ ճակտին խորշումներն խըստությունը կ՝ամոքեր: Ձյունի պես սպիտակ նուրբ պեխերը, քիթին, բերնին անթերի կանոնավորությունը տարօրինակ հակադրություն մը կը կազմեր իր շինականի կերպերուն հետ:

Բուբուլ առաջին նայվածքով այդ ամբողջությունը ըմբըռնեց, և անոր իրեն ուղղած նշմայրին մեջ էեմ գիտեր որպիսի՜ սրտագին և գրավիչ բան մը կար, այդ ալևոր հասակին անկարության մեջ ի՛՜նչ անհամեմատ ոգևորում մը երևաց, որ ղեռատի աղջիկը դողդոջեց և աչքերը արցունքով լեցվեցան անոր մոտեցած պահուն:

Առանց իր աղջիկը ղրկելու՝ շրթունքը անոր ճակտին տարավ և իր աջը ներկայացուց, որ համբուրե: Բուբուլ անգիտակից շարժումով մը բռնեց այդ ձեռքը, որ կը դողար, հետո գլուխը անոր գրկին մեջ ծածկեց հեծկլտալով: Իր բոլոր կյանքին բողոքն էին այդ աղիողորմ արցունքները:

ԼԲ

Աշնան ցուրտ և տժգույն արև մը հազիվ իր մարած ճառագայթները կը սփռեր հարիզոնին ճերմակ ամպերեն դուրս, որոնք նոր նետված բամպակի նուրբ խավի մը նման կը տարածվեին երկինքին վրա, և առտվան հովեն բոնավար, կը թավալեին եթերին երեսեն:

Ղալաթիո բարձրաբերձ շենքերը, ծովուն բացերը կեցող նավերուն կայմերը, շրջակա լեռներն ու գյուղերը մշուշի մեջ էին բոլորովին, երբ հասավ Բուբուլ հորը հետ կամուրջին վրա: Գառնիկ և Սոֆի կ՝ընկերանային անոնց: Կանգ առավ այդ խմբակը հոն, անտուկը և անկողինը բերող բեռնակրին սպասելով: Գառնիկ գնաց նավակ մը վարձելու:

Բուբուլ իր վաղեմի վարժուհին թևին կոթնած, լուռ, աչքերը ծովուն վրա դարձուց, որուն ալիքները տկար