ճղփյուներ արձակելով կ՝անհետեին իրարու մեջ. հետո նայեցավ նավուն, որ հոն բացը կը կենար անշարժ ու ամեհի, և որ պահ մը ետքը պիտի առներ զինքը իր սիրելիներեն: Սաստիկ ցնցում մը զգաց իր հոգիին մեջ, անբացատրելի, անզուսպ երկյուղով մը համակվեցավ:
Պոլսեն կը մեկներ Բուբուլ իր հորը հետ և կ՝երթար Պիլեճիք: Ամբողջ ամիս մը հորմեհետե տեսեր էր հայրը, բոլոր ուժովը դիմադրեր էր անոր թախանձնանքներուն չհավանելով բաժնվիլ այն անձներեն ղորս միայն կը սիրեր աշխարհի վրա: Հանձնառու եղած էր կյանքի ամեն դառնությանց տոկալու, միայն թե չզատվեր Գառնիկեն:
Տանը մեջ հետզհետե ծանրացող նյութական տագնապը, ձմեռը որ վրա կը հասներ իր ահարկու սառնամանիքներով ու սպառնալիքներով, և որուն սարսափը աղքատին արյունը կը ցամքեցնե երակներուն մեջ, բնավ ազգեցություն չունեին անոր մտքին վրա:
Արթին աղան շատ քաղցր վարմունք մը ունեցեր էր իր աղջկան հանդեպ, հակառակ Տիգրանին իրեն գրած ղրպարտությանց՝ բնավ հանդիմանություն մը, մեղադրանքի բառ մը չէր ուղղած Բուբուլին: Մինչև իսկ իրավունք տվեր էր անոր սիրած անձին հետ ամուսնանալ ուզելուն, շահելու համար անոր սիրտը և համոզելու, որ Պիլեճիք երթա իրեն հետ գոնե մինչև իրենց ամուսնության պայմանաժամը կենալու:
— Մինակ եմ, կ՝ըսեր, և կ՝ուզեմ քիչ մըն ալ ես վայելել քեզի ծերության վերջին տարիներուս մեջ:
Բուբուլ կարեկցությամբ լի համակրանք մը կ՝զգար իր հորը համար. այլ երբեք մտքեն չէր անցըներ անոր ընկերանալու որոշումը տալ, երբ դժբախտ արկած մը տակնուվրա ըրավ իր խորհուրդները:
Իր հարատև հուզումներեն տկարացած, անկոզին ինկավ նորեն, և վախցավ, որ հիվանդությունը շարունակվելով, վերըստին մեծ զոհողությանց ու նեղությանց կ՝ենթարկե Գառնիկին ու քույրը:
Ձմեռը մոտ էր. և կ՝զգար, թե ինք օրե օր ուժե կիյնար ու