Էջ:Collection works of Sibil.djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


մը չկար իրեն համար. ալ ի՞նչ նշանակություն ունեին իր աչքին ուղևորության այդ անպատշաճ մանրամասնությունները: Նվազ դժբախտ չպիտի ըլլար, եթե լավագույն պայմաններու մեջ գտնվեր: Կ՚զգար միայն թե շատ հոգնած էր, առանց որոշ գիտնալու թե այդ հոգնությունը ֆիզիքական էր, թե բարոյական: Եվ հակերուն վրա թույլ կերպով ընկած՝ ջորիին մեն մի քայլափոխին գյուղը կը շարժեր, զոր այլև ուժ չուներ վեր բռնելու: Կարծես ինք ալ անզդա բեռ մըն էր հոն տեզավորված:

Բուբուլ այս վիճակին մեջ տեսնողը պիտի կարենա՞ր ճանչնալ այն պերճ ամազոնը՝ որ դեռ տարի մը առաջ Պեոյուք-Տերեի և Բրինքիբոյի բարձր դասուն հմայքը եղած էր:

Օդը հանդարտ էր, բան մը չէր շարժէր հոն, որպես թե բոլոր հովերն ու անձրևները սպառած, վերջացած ըլլային: Երկինքին երեսը ճերմակ քող մը ձգված էր, որ Յուչլերի, Գըրգլարի բլրակներուն կողմը քիչ մը կը մթնար, անկենդան ցոլքը մը դրկելով ածիլված կմախքի նման մերկ ու լերկ դաշտերուն վրա, որոնք ցուրտ, հոգնած թախծությամբ կը նիրհեին կարծես:

Հանկարծ խուլ, երկար գուչյուն մը խզեց լռությունը, և սուրհանդակի ձիերուն վազքը եկավ անցավ մեռյալ խճուղին վրայեն, բոժոժներու հնչյունով մը լեցնելով անջրպետը:

Արևը ա՛լ կ՚սկսեր մոտենալ հորիզոնին կապարագույն խավերուն, և իր դեղնած երանգները նարինջի վառ գույներ կ՝ստանային հստակ դիծով մը ավարտած կլոր շրջանակին մը մեջ ամփոփվելով, որ իրը չէր պահ մը առաջ:Մթնշաղ հորիզոնին խօրեն անորոշ ծուխ մը կը բարձրանար հիմակ թանձր, թուխ, և քանի կը հառաջանային՝ կը շատնար ու կ՚ստվարնար ամպի նման:

— Եկանք Բուբո՛ւլ, ըսավ Արթին աղա իր ջորին առաջ քշելով, սա մուխը տեսա՞ր, ֆապրիգաներեն է, հիմա քաղաք պիտի մտնանք:

Եվ Բուբուլ նշմարեց շոգին, հետո հետզհետե շենքերու կատարնեները, ծխնելույզները, մինչ ջորեպանները կը մտրակեին անասունները ուրախության աղաղակներով: