Էջ:Collection works of Sibil.djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Բուբուլ կը ջանար կարելի է եղածին չափ մասնակցիլ ընթրիքին, բայց քարի պես կարծր ու սեփ սև հացեն չէր կրնար ուտել:

— Կ՚երևա թե մեր կերակուրներուն չհավնեցար, գոչեց հաճի Տիրաճան աղան իր ահագնադղորդ ձայնով:

— Է՜հ, պոլսեն եկողը, իհարկե մեր կերակուրներուն չի կրնար հավնիլ, ավելցուց Ֆարիս տուտուն:

— Այդպես չէ, վրա բերավ Արթին աղան իր աղջիկը արդարացնելու մտքով, հոգնած ըլլալուն ախորժակ չունի: Երեք օրե ի վեր այդպես է արդեն:

— Թերևս առանց գինիի ճաշելու վարժված չէ, հարեց Կմես, պոլսական սովորությանց տեղեկութկուն ունենալը հասկցնելու համար:

— Ուրեմն գինի բերե՜ք, հրամայեց հաճի աղան, մենք ալ կը խմենք:

Հոռիբ սեղանեն ելավ, և պահ մը ետքը ետ դարճավ լայն բերանով խորունկ թանաման մը բերելով, զոր ափսեին մեջտեղը զետեղեց, և վերը խմված օղիին ափսեին մեջեն՝ որ հոն կը կենար, մեկքանի գավաթ առավ առանց լվալու:

Կմես անոնցե մին թանամանին մեջ մխրճելով լեցուց ու Բուբուլին ներկայացուց, հետղհետե ամենքն ալ գավաթնին այդ կերպով գինիեն լցնելով սկսան խմել:

Հոռիբ մութ նայվածքով մը իր ամուսինն ու քույրը կը դիտեր ոշադիր, և ամեն անգամ, որ գորովալից ակնարկ մը կ՝ուղղեր իրեն Բուբուլ, իսկույն գլուխը անղին կը դարձներ:

Նազելի պոլսուհույն անփութորեն գլխուն գագաթը ամփոփված դեղին մազերը, սեղմակին մեջ ուղիղ մեջքը, սև զգեստին կարճ թեզանիքներուն մեջեն երևաց բոլորշի, ճերմակ դաստակները, նուրբ, փափուկ ձեռվըները պչրանք մը կ՚երևային անոր, և գավառիցներու այն անջինջ նախապաշարումով որ միշտ լիրբ հանգամանք մը կուտա մայրաքաղաքացույն, վտանգ մը կը տեսներ այդ կերպարանքին ներքև իր երիտասարդ ամուսնին համար:

Երբ սեղանեն ելան, բուբուլ ուզեց պահ մը հոն կենալ իր քրոջը հետ խոսակցելու համար: Ակն միջոցին խոշոր տղու մը