Էջ:Collection works of Sibil.djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ելլելու ջանք ընկեր. «Ա՛լ շատ տառապեցանք, կըսեր, ժամանակ է որ երջանիկ ըլլանք իրարմով»:

Ուրեմն միշտ զինքը սիրած էր ու կսիրեր այդ պաշտելի, այդ աննման էակը, զինքը խեղճ գործավորուհի մը հիմա, կյանքի ստորնագույն պայմաններում ենթարկված: Երբեք մտքեն անցուցած չէր, որ Գառնիկ կրնար դադրիլ զինքը սիրել է, բայց ամուսնանալու այս հանկարծական որոշումը կզարմացներ զինքը: Այդ միությունը իր հարատև երազը եղած էր, բայց երազ մը անհույս, ինչպես մեր բոլոր դերաշխարհիկ իղձերը, որոնց հասնելու ինքղինքնիս անկարող զգալով հանդերձ, կպահենք ու կսնուցանենք մեր սրտի մեջ, վասնզի առանց անոնց չենք կրնար ապրիլ:

Այդ երկնային ցնորքը մարմին կառներ ուրեմն, և սակայն այս անգամ Բուբուլ էր, որ արգելք պիտի ըլլար անոր իրականացման: Իր հայրը հիվանդ էր և զայն թողուլ մեռցնել էր: Այս անգամ էլ դեռատի աղջկան սերն ու առաքինությունը դեմ առ դեմ կուգային փորձվելու, և բախտին այս անգութ, այս դժնգակ խաղին դեմ անձնասիրության զենքը չուներ: Իր փափուկ հոգին շվարած կմնար զգացմանցը հողմերուն ենթակա:

Ու չլսեց Բուբուլ սենյակին դրան բացվիլը, ու չտեսավ, որ Հոռիբ ներս կմտներ, մինչև որ իր քույրը քովը մոտենլով բրտությամբ թևը հրեց:

— Էյ, ինչ կընես կոր այստեղ:

Այն ատեն միայն գլուխը վերցնելով տեսավ զայն, ու ժպիտով մը տեղեն ելլելով նամակը պահեց և բազմոցի վրա հրամցուց իր հյուրը:

Հետո, տեսնելով որ հանդիսավոր օրերու հատուկ արդուզարդ մը ըրեր էր.

— Այսօր գործարան չգացիր, հարցուց բան մը ըսած ըլլալու համար:

— Չէ, Կյուճուկ-օղլուներուն զավակը մկրտեցինք, ես ալ կնքամայր եղա, անոնց տունեն կուգամ կոր: Վաղը օլյաթ պիտի երթանք եկա որ անգամ մը հայրս տեսնեմ:

Ասոնք ըսած ատեն բերնի մեջ խոշոր ձյութի կտոր մը