Էջ:Collection works of Sibil.djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և երբ չտեսնես զանոնք, կը տրտմիս։ Կսկսիս հետքրքրվիլ անոնց մասին, լուրեր հարցնել անոնց վրա, և երբ առողջանալնին տեսնես, խնդակցության բառ մը կուղղես անոնց։ Իր քաջառողջ վիճակին մեջ քեզի զզվանք ազդող անձ մը անգամ իր թշվառության մեջ համակրանք կազդե, վասնզի ցավը միշտ հրապույր ունի։

Այսպես եղած էր Բուբուլին համար ալ։ Տակավ սկսած էր անոնց տուները ելլել պետքի մը, մարդասիրական պարտքի մը համաւ, և քանի մոտեն կը ճանշար անոնց սովորությունների ու բարքը, այնքան կը խղճար, այնքան կզգար անոնց քաղաքակրթության կարոտ ըլլալը, և կը մտածեր թե շատ մեծ, շատ ազնվական գործ մը պիտի ըլլար ստանձնել այդ պաշտոնը։ Բայց գիտեր թե ինք անկարող էր այդ գործին հարստութենե, բարձր, ազդեցիկ դիրքե զուրկ անձի մը բոլոր ճիգերը, բոլոր օրինակները արհամարհելի պիտի ըլլային այդ ժողովրդին որ իր հետամնաց վիճակլին գիտակցությունը չուներ։ Զանոնք քաղաքակրթության ճամբուն մեջ դնելու համար բազմաթիվ գաղթականություն մը պետք էր, որուն մասնակցիլ հանձնառու պիտի ըլլար հո-արակամ, եթե իր դժբախտ կյանքին կազմակերպությունը ապագային մթությանց մեջ կորսված երազ մը չըլլար։

Եթե իր քովը ըլլար Գառնիկ, անոր սերը պիտի ծաղկազարդեր այդ խոպան դաշտերը իրեն համար, և անոր ընկերությունը ամբողջ ժողովրդի մը տեղը պիի բռներ իր քովը։ Ընկերական կյանքի քաղցր գրազումները մոոցնել պիտի տային իրեն օտար զվարճությանց պակասը, և ամբողջ հասարակության մը օգտին ծառայելու վեհ զգացումը՝ մոոցնել պիտի տար իրեն թե իր ձիրքերովը կարևոր տեղ մը ուներ քաղաքակիրթ աշխարհի մը կենտրոնին մեջ։

Տեղացվոց զգալո, մտածելու, գործելու, ապրելու կերպերը երբեմն զզվանք ազդած էին իրեն։ Անոնց բաց վերքերուն վրա օտարականի մը պես նայած էր երբեմն հեռվեն, վախնալով, որ մի գուցե իր վրա ալ կը ցայտե անոնց թիրախը, բայց հիմա բժշկի մը պես կը նայեր, զարմաններ որոնելով,