Էջ:Collection works of Sibil.djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տարօրինակ գթություններ, մասնավոր հոգածություններ ուներ անոնց մասին։

Տունեն գործատուն երթևեկելու ճամբուն վրա, խոշոր տան մը ստորնահարկի պատուհանին առջև չքնաղ մանկիկ մը կը նշմարեր ամեն առտու։ Հազիվ երեք տարեկան աղջնակ մըն էր, այնքան քնքույշ, որ չէր կրնար անցնիլ առանց համբույր մը զրկելու անոր։ Տղան ալ փոխադարձաբար կը ժպտեր իրեն, և թևերովը շարժումներ կ՚ըներ իր գիրկը թռչելու։ Այս անուշ համակրանքը այնչափ առաջ գնաց, որ բուբուլ պաքսիմատներ կը շիներ կը բերեր անոր, և ժամերով թևերուն վրա կը խաղցներ սիրուն բառեր թոթովել տալով, հետո, շաբաթը, հետզհետե չտեսավ զայն, և ըսին թե հիվանդ էր։ Առանց վայրկյան ,մը կորսնցնելու, ներս մտավ տունեն, թեև տղուն ծնողքը անծանոթ էին իրեն։

Սոսկալի տեսրան մը պարզվեցավ իր աչքին առջև․ փետրվարի մեջ ցրտասարսուռ օդ մը կ՚ըներ․ պատուհաններուն ապակիները մինչև կեսը ձյունով ծածկված էին, ձոքրիկ սենյակին մեջ տեղը կը կենարկրակարան մը, ուր ածուխ դրած էին հրահրելու համար։ Աղտոտ խշտյակ մը գետինը փռված էր, խառնիխուռն ջուլեր ձգված էին վրան, սենյակին մեկ անկյունը շատ մը սոխեր կային և պառավ կին մը անոնց կեղևները հանելով կը ջարդեր: Բազմոցին մեկ քովը կը կենար ուրիշ խշտյակ մը, և անոր մեջ փոքրիկ հիվանդը տժգույն, քիթը կտտած պզտիկ մեռելի մը պես իր դագաղին մեջ:

Բուբուլ դժվարավ կրցավ մոտենալ մանկիկին, մեկ պատեն մյուսը ձգված չվաններուն պատճառով, որոնց վրա կախված էին տղուն աղտոտ լաթերը չորցնելու համար, և տեսավ իր հրեշտակիկը, ինչպես կանվաներ զայն, շնչասպառ անտանելի գարշահոտության մը մեջ, զոր կարտադրեին սոխերը, ածուխը, մինչև լույս վառած քարյուղը, նաև թաց ճերմակեղենները:

— Բայց այս մանկիկը կը մսի կոր, ո՞ւր է ասոր մայրը, հարցուց տիրող խառնակության մեջ շվարած:

— Մայրը Լեֆքե հարսնիք գնաց, շաբաթ մը պիտի կենա, ի՞նչ ընե, տղաս ջուլհակ է, հարսնիքին տիրոջը հետ առուտուր