Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ունի. հրավերնին չկրցավ մերժել բժիշկն ալ պզտիկին համար «աղեկնալու բան չէ» ըսավ, հույսերնին կտրեցին ելան գնացին։

Բուբուլ զարմանքե զարմանք կանցներ այս խոսքերը լսելով, չորս իբրև պարզ, բնական բան մը կըսեր պառավը, ու գորովանքով կը բռներ թաթիկները հիվանդին, որոք սառած էին ցուրտեն։

— Ա՛խ, շատ մսեր է այս պզտիկը, նորեն հարեց, չկրնալով ինքղինքը բռնել։

— Հիմա կրակը կ՚ըլլա, պատասխանեց մեծ մայրը։

— Գիշերներն ալ կրակ կը վառեք հոս, հարցուց Արթին աղային աղջիկը։

— Գիշերը կրակ ինչ պիտի ընենք, Մայրամը, Ֆելիկը, Օննիկը սա գետնի խշտյակին մեջ քովե քով կը պառկին, անոնց շունչովը սենյակը կը տաքնա, ես ալ պզտիկն քովը կը մտնեմ․ ամենևին չի մսիր։

Հետո բացատրեց, թե այդ երկու աղջիկները գործարանին մեջ աշխատելնուն՝ չէին կրնար իրեն օգնել, տղան ալ պզտիկ էր, դպրոց կ՚երթար։ Ամենուն ալ կերակուր պատրաստելու էր, լաթերին լվալու էր, հիվանդին հոգն ալ իր վրա մնացեր էր հիմակ, ու դժվարավ կրնար այս ամենուն հասնիլ։

Բուբուլ գիրկը առավ մանկիկը, որ իր փափուկ թևիկներովը փարելով անոր վզին, աղերսակու նայվածքներ կը ձգեր վրան։

— Իրավ, գործերնիդ շատ ծանր է եղեր, կ՚ըսեր նորատի աղջիկը, եթե ներեք ես պատրաստ եմ ձեզի օգնելու։ Կ՚ուզե՞ք պզտիկին խնամքը ինծի հանձնել։

Պառավ կինը ապշած՝ անոր երեսն ի վեր նայեցավ, հետո․

— Դուն գործարան չե՞ս երթար, հարցուց։

— Այս շաբթու չպիտի երթամ, եթե թող տաք, թոռներնիդ տունս կը տանիմ, ու կը խնամեմ, մինչև որ մայրը դառնա հարսնիքեն։ Կուզա՞ս, պեպես, հարցուց տղուն ուղղելով խոսքը։

Ուրախության անբացատրելի ցոլք մը երևաց մանկիկին հիվանդ աչվըներուն մեջ, ու նորեն փարեցավ Բուբուլին։