Էջ:Collection works of Sibil.djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անծանոթ անունը բերնե բերան արձագանգ կը գտներ շուրջանակին:

Սալոնին բացում են մեկ քանի օր ետքը, Գումարյան նորություն մը դարձեր էր այնքան նորությանց մեջտեղը. առաջնակարգ թերթեր գովեստով կխոսեին իր տաղանդին վրա, որ խառնուրդ մըն էր փարիզյան գերանուրբ ճաշակի և արեվելյան կրքոտ երևակայության:

Մելինեի արձանին շուրջ պսակված այդ փառքի ծաղիկներուն, դժվարահաճ հասարակության մը այդ ինքնաբեր ծափահարությանց արժանի ըլլալու առանց ներքին համոզումի մը, Գառնիկ իր հաշակերտին բուն տիպարանին կը վերագրեր ամեն սքանչացման իրավունք. և իր սրտին ու մտքին մեջ, իր երևակայությանն ու էությունը մեջ, արվեստի և փառքի խորհրդանշանը դարձեր էր Մելինեին պատկերը:

Բացարձակ գեղեցկությամբ, հրապույրի, շնորհելու մարմնացումը կնկատեր հիմա հիմա ծաղկահաս աղջիկը, և Աստծո մեկ գերազոր ազդեցությունը ստացեր էր իր վրա, հորմեհետե ընդնշմարեր էր փառքը այդ չքնաղ դիմագիծներուն տակ պահվըտած, որ հմայքով մը հանկարծ դուրս կը թռչեր, ստվերի մեջ անթեղված իր հանճարը վերարծածելու և զայն մինչև աստղերը բարձրացնելու համար:

այս սրտի լիության, կյանքի հաջողության և փառքի ներդաշնակության մեջ մութ խոհ մը կարթնցներ զինքը իր անուշ անուշ ցնորքներեն:

Հանկարծ այդ թարմ ու պայծառ դեմքին, այդ շողշողուն ժպիտին տեղ՝ մտահոգ ճակատ մը կը ներկայանար իրեն, և արցունքոտ աչվըներ որոնց թախծալից նայվածք մը կուղղեին իրեն, և հեծկլտուք մը մահվան զանգակի պես տխուր միօրինակ կը հնչեր իր ականջին:

Բուբուլն էր ան, ինչպես կնկարագրեր ինքզինքը վերջին ատենները իր նամակներուն մեջ, և անդիմադրելի անձկություն մը կզգար Գառնիկ:մեղքի մը պես կը ծանրանար իր վրա անցյալին այդ ուրվականը դժբախտ օրերու մռայլ հիշատակին: