Էջ:Collection works of Sibil.djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սոֆի հետզհետե ավելի ապշած կը դիտեր զայն այնպիսի նայվախքով մը, որ ըսել կ՝ուզեր. «Ձեր սկյուտար երթալը ի՞նչ կարևորություն կրնա ունենալ աշխարհքեն իմացվելու չափ»:

Լուսիկ ալ խորամանկ նայվածքով կը ջանար թափանցել անոր մտքին մեջ. վերջապես գոչեց.

— Տիգրանեն բաժնվելիս գիտեք անշուշտ:

— Բնա՛վ, պատասխանեց նորատի աղջիկը, որ չէր ստեր: Իր հարաբերությունները շատ քիչ էին, և զբաղուները այնքան շատ՝ որ մտքեն անգամ չէր անցըեր ուրիշներուն պատահած դեպքերուն հետաքրքրվելուն: Գառնիկ ալա վերջերս իր արձանին պատճառով տունեն Շահապետյաներուն և Շահապետյաններեն տուն կ՝երթար կուգար միայն, հետո իր պաշտոնին վերաբերյալ գործեր ուներ, և ընկերությանց մեջ մտնելու, և անոնց մեջ անցած դարձածին տեղեկանալու ժամանակ չեր գտներ:

Երբ ասոնք բացատրեց օր. Գումարյան, մանուկ աղային աղջիկը, այն ատեն համոզվեցավ պե անկեղծ էր, և պատմեց անոր իրեն պատահած դժբախտությունները, ինչպես կ՝ըսեր ինքը:

Մանրամասնաբար նկարագրեց անոր թե Տիգրանին կոշտ ու անգութ բնավորությանը պատճառավ կրած վիշտերեն ջղային հիվանդություն մը եկեր էր վրան, թե զայն դարմանալու համար իրենց դրացի տոքտոր Ամարիլիին դիմեր էր, ր իր տկարությունը ֆոսնիֆ ախտ մը ըլլալուն՝ գրեթե ամեն օր բժշկի պետք ուներ: Այս ստեպ այցելություններեն ամուսինը կասկածի գացեր էր իր վրա, և օր մըն ալ սենյակին մեջ զինքը տոքտորին հետ մինակ գտնելով, խայտառակությանբ վռնտեր էր բժիշկը, և զինքն ալ ծեծելով հորը տունը ղրկեր էր: Եվ կ՝ավելացներ թե հարկ չկար իր անմեղությունը փաստաբանել, քանի որ իրենք մոտեն կը ճանչնային այդ կոշտ, վայրենի գազանը, որ ժամանակավ այս օրինակ բարկության մը առթիվ իր հորը արյունը մտեր էր:

— Իրավ, առաջները ցավ զգացի ասանկ անպատիվ կերպով ղիս տունեն դուրս նետելուն, և ամիսներով հիվանդ պառկեցա, բայց հիմա գոհ եմ,որ ազատեցա այդ կատաղի