Էջ:Collection works of Sibil.djvu/400

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գազանին ձեռքեն, ո՞վ գիտե կարելի է հորը պես զիս ալ կը մեոցներ: Բոլոր տկարություններուս պատճառը ինք է եղեր, հորս տունը երթալես ի վեր բոլորովին առողջացա: Հայրս հարուստ է, գիտեք արդեն, հիմա առջի կծծի բնավորությունը բոլորովին փոխած է, ուղածիս չափ դրամ կուտա ինծի. կ՚ուտեմ, կը խմեմ, կը Հադվիմ, կը պտըտիմ: Մորեղբայրս ալ՝ որ հիմակ հետս տեսար, ամուսնացած չէ, զավակ չունի, բան չունի, ուր որ ուզեմ կը տանի ղիս: Ամիս մը հոս պիտի կենանք, ետքր Լոնտրա պիտի երթանք, ետքր բոլոր Եվրոպայի մայրաքաղաքները պիտի պտըտինք: Ինծի դեշություն ընել ուղեց գազանը, բայց աղեկություն ըրավ, ինչ եղավ նե իրեն եղավ:

Այս պատմեւթյունը, զոր ջանացինք մեկ քանի տոզերու մեջ ամփոփել, երկար տևեր էր սակայն: Քըրըքճեին աղջիկը զայրույթի սարսափելի բացագանչություններ, կատաղի շարժումներ ունեցեր էր, և Պյուլյուլ~Տերեի տղոց շեշտերուն անձնատուր՝ մռոցեր էր, որ իր մեծ տիկնոջ զգեստներուն հետ շատ խոտոր կերպով կը համեմատեր այդ լեզուն:

Սրահը դատարկացեր էր, մորեղբայրը անհամբերությամբ կ՚երթևեկեր իր շուրջը, ձեռքերը գրպաններուն մեջ, և Գառնիկ անհամբեր նայվածքներ կը ձգեր հեռվեն քրոջը վրա:

Ձեղունին պատուհաններեն վերջալույսի նշույլները կը քաշվեին, բայց միշտ կը ղոսեր Լուսիկ իր ցավերուն, ի ուրաղություններուն վրա, առանց բանի մր ուշադրություն դարձնելու, մինչև որ Սոֆի ստիպվեցավ հիշեցնել թե ժամանակը ուշ է, և իրենց բնակարանը՝ հեռու:

Այն ատեն շատ գեշ անգլիերենով մըիր մերեղբայրը կանչեց, որ խոշոր խոնարհությամբ մը բարևելով Գումարյանները, թևը առավ իր կարծեցյալ քեռաղջիկը և մեկնեցավ: Բայց զարմանալի էր, որ փոխանակ հայերենի՝ անգլիերեն կը խոսեր Լուսիկ այդ մոչեղբորը հետ, թեև շատ դժվարությունը կորսնցուցած էր տարիներե ի վեր:

Ճամբան, Սոֆի պատմեց եղբորը՝ Տիգրանին կնոջմեն իմացածները, որոնք խոշոր սուտերով համեմված էին: