Էջ:Collection works of Sibil.djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Իրարու հետ բաղդատվին կամ ոչ. միևնույն անիրավությունը կրած է անոնցմե խեղճ Տիգրանը: Դառնությամբ ժպտաց Սոֆի:

— Այսպես չէիր մտածեր սակայն Բուբուլին համար, երբ հաառակ իր բուռն սիրույն չէր ուղեր անհավատարիմ ըլլալ նշանածին:

— Այն ատեն այնպես կը մտածեի, հիմակ ալ այսպես կը մտածեմ, պատասխանեց պաղարյունությամբ, հետո զգալով որ շատ խիստ էր իր պատասխանը, ուզեց զայն ամոքել:

— Ի՞նչ ընենք, Սոֆիս, ըսավ, մարդ ենք վերջապես, և գիտես թե մարդս կատարյալ չէ:

Ինչպես ամեն բան աշխարհի վրա, նույնպես մեր խորհելու և զգալու կերպերն ալ փոխվելու օրենքին ենթակա են, ևմենք չենք կրնար իշխել բնության, որ կը մարե զմեզ ինչպես հովը փոշիին հատիկները:

Ահա այս խոստովանութենեն կը վախնալ Սոֆի, և զայն լսելե ետքը այլևս ուզեց շարունակել պայքարը:

— Հապա մարդուս կամքը, բնության դեմ զորությունը մը չէ, հարցուց:

— Սակայն դիմագրողներ և անոր հաղթողներ կան միշտ:

— Շատ գերազանց և հազվագյուտ էակներ պետք է ըլլան անոնք, որոնցմե մեկն ալ դուն ես, աղվոր Սոֆիս:

— Ինձմե ավելի գերազանցը կա, Գառնիկ:

Բուբուլ ըսել կուզես, չէ, հարցուց քրոջը նայելով, որ գլխովը հաստատական նշան մը ըրավ:

— Իրավ, զարմանալի կերպով անձնվեր աղջիկ մըն է Բուբուլը, շարունակեց Գառնիկը, ես չեմ կրնար ըմբռնել այդ նկարագիրները, անշուշտ ինձնմե շատ վեր ըլլալնուն համար: