Էջ:Collection works of Sibil.djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ընդհակառակը ես կը կարծեմ, թե դուն այդ նկարագիռներուն կը պատկանիս:

— Չէ՜, քո՜ւյրս դժբախտաբար կամ բարեբախտաբար անոնցմե չեմ, հարեց հառաչանքով մը:

Արդեն լույսերը վառված էին, երբ ներս մտան պանդոկեն, և Գառնիկ դիտեց, որ քրոջը սովորաբար տժհույն դիմքը կրակի պես գունավորված էր: Ճամբան արագ քայլեր էր հուզումեն դողդողալով, վասնղի կ՚զգար, թե փոթորիկին սկղբնավորությունն էին եղբորը այդ անուղղակի նախաբանները:

Հազիվ ժամանակ ունեցավ Սոֆին իր գլխարկն ու ձեռնոցը հանելու, և ճաշին հրավերը լսվեցավ:

Սեղանի վրա, որուն սովորական հյուրերը մեկ քանի ամսե ի վեր կը ճանչնար, ուրախ զվարթ կը խոսակցեին կը ծիծաղեին: Իր քովը կը նստեր գերման ծերունի մը իր ծաղկահոս աղջկանը և անոր երիտասարդ նշանածին հետ: Այդ ամոլը այնքան զբաղված էր իրարմով, որ խեղճ հայրը կը մոռցվեր ստեպ, և անոր պետքերը Սոֆին կը կատարեր: Այն իրիկունը րանի մը նայելու սիրտ չուներ, և ուրիշներուն անփույթ բերկրանքը հեգնության մը պես կըցավցներ իր սիրտը:

Գառնիկ ալ, հակառակ իր հանդարտ կերպարանքին, սրտի բախումներ ուներ, իր խոստովանություններուն ծրագիրը կը պատրաստեր իր մտքին մեջ, և տարակա Բուբուլին հուսահատութենեն ավելի, ներկա Սոֆիին անաչառ դիտողություններեն ու կշտամբող նայվածքեն կը վախնար: Եվ երկունքն ալ քովե քով նստած՝ չէին ճաշեր:

Երբ իրենց սենյակը ելան, նորատի աղջկան դեմքը այնքան այլայլված էր, որ Գառնիկը մտածեց ժամադրության մը պատրվակելով դուրս ելլել, բայց հետո խորհեցավ, թե օր մը վերջապես տեղի պիտի ունենար իր հայտարարությունը ամփոփեց, քրոջը մոտենալով, անոր ձեռքերը իրեններուն մեջ առավ, ու իր ամենեն փաղաքուշ ձայնով հարցուց.

— Ի՞նչ ունիս, Սո՜ֆիս:

— Ա՜հ, շատ բան ունիմ, Գա՜ռնիկ, սրտիս վրա ծանրացած շատ բաներ կան, և սակայն չեմ կարող խոսիլ: