Էջ:Collection works of Sibil.djvu/414

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Տարաբա՜խտ աղջիկ, ինչ էին մինչև այն ատեն կրած վիշտերը իրեն պատրաստված մեծ աղետքին քով, հույսով տառապելը թշվառ ըլլալ չէ. անհուսությունն է միայն անել, անհուն վիհը սոսկալի է մարդկային սրտի համար:

Չուշացավ Գառնիկ, բայց ամբողջ դար մը տևեց Բուբուլին համար անոր բացակայությունը, որուն դիմացեր էր տարիններով, և որ այդ մեկ քանի վայրկյաններուն մեջ անտանելի կը թվեր իրեն:

Աչվըները լեցվաց, միտքը ցրված, սիրտը ուռած՝ կսպասեր անոր դիմացը վազելու Ինչեր ուներ անոր ըսելիք. իրեն այնպես կուգար թե դեռ տեսած չէր ջայն և նոր պիտի տեսներ, և կը ժողվեր իր բոլոր եռանդը վերագտնելու համար այն բերկրությունը, որուն առաջին հարվածը տվեր էր Շահպետյաններուն հանդիպումը. կսպասեր հուսալով, կսպասեր պատրաստվելով, կրակ ու բոց կտրած նորեն,բայց երիտասարդին ներս մտած պահուն՝ հազիվ տեղեն շարժվելու քաջությունը ունեցավ, Չեմ գիտեր ինչ կար անոր կերպարանքին մեջ,եր իր տենչերուն հաղթելով, կուսական երկչոտության բոլոր ամոթխածությամբը համակվեցավ:

Եվ սակայն շատ վայելուչ, շատ քաղաքավար վարմունք մը ունեցավ Գառնիկ անոր նկատմամբ: Այնպիսի անթերի փուտկոտություն մը, խնամոտ ուշադրություն մը, պաշտպանողական հոգածություն մը ցույց տվավ նորատի աղջկան, որ սրանչացավ Սոֆի:

Բայց սիրող սիրտը չի խաբվիր երբեք: Օտարականներու առջև երիտասարդին իրեն նկատմամբ պահած զգուշավոր հեռավորութենեն ավելի ծանր եկավ Բուբուլին այդ բռնազբոսիկ մեռձավորությունը, որ բնավ չէր նմաներ անկեղծ, անզուսպ սիրո մը բերան: Կզգար թե անոր բոլոր սիրալիր ձևերը սրտինը չէին, կը հասկնար թե անոր ուրախությունը իր ներկայութենեն տարբեր պատճառ մը ուներ: Ալ չէր գտներ անոր նայվածքին մեջ սիրո գեռաշխարհիկ ավյունը զոր անոր աչվըներուն մեջ ճանչցեր էր միայն, և կը տարվեր շարունակ մտածել այն ակնարկներուն որոնք Մելինեի վրա դարձած: