Էջ:Collection works of Sibil.djvu/425

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


խորհելով, թե պիտի տեսներ ան իր օաշտելին, թե այն աջը, որ իրը կը սեղմվեր՝նանորն ալ պիտի բաներ, և թե իրենց հաղորդակցությունը դադրած չէր բոլորովին: Ահա՛ այդ մեկ քանի վայրկյաներն էինիր կյանքին վայրկյաները, և անկե նորեն ետեն կ՝իյբար իր տխուր հանդարտությանը մեջ:

Բայց տակավ սկսավ կազդուրվիլ, առողջության խաբուսիկ գույներ երևացան դեմքին վրա, և անոնց հետ գտավ վերստին իր ցավատանջ հոգվույն բոլոր անձկությունները: Ժամերով Սոֆիին ձեովըները իրեններուն մեջ առած, կը դիտեր զայն, և եղբորը հետ ունեցած խիստ մոտ նմանութենեն հափշտակված խանդավառված կուլար, կուլար դառնապես: Հետզհետե ավելի մեծ կզգար իր կորուստը, և անոր գաղափարը իրողութենեն ավելի սոսկում կազդեր իրեն, անդիմադրելի տենչանքե մը մղվելով շարունակ աղետալի մտածումներու խորը որոնց անդունդին մեջ կը գտներ ցավին սարսափելի հեշտանքը:

Ամեն անգամ որ Սոֆին կը դառնար տունեն, անոնց դիմագծերուն արտահայտության մեջ ծանր ցավ մը կը փնտրեր իրեն համար, ցավ մը, որ իր մարմին ալ սպաններ մեկ հարվածով:

Սոֆի հակառակ իր ջանքերուն միշտ չէր հաջողեր իր ժպտուն կերպարանքին տակ սքողելու ներքին դառնությունները վասնզի շատ կը տառապեր եղբորը բռնած ընթացքին պատճառով, և անոր Բուբուլին հանդեպ ցույց տված անտարբերությունը խիստ ծանր կուգար իր սրտին:

Գառնիկ գրեթե գոհ եղեր էր այնքան դյուրությամբ Բուբուլին ձեռքեն ազատվելուն համար. շատ մը տաղտկալի տեսարաններու երկյուղը ուներ ան, և եթե խղճի խայթ մըն ալ մնացած էր սրտին խորը, իր նոր սիրույն վայելքին ու փառասիրության նպատակները այնքան հսկա էին, որ կը խեղդեին զայն: Մելինեին մեկ նայվածք, մեկ սին կատակը կը մոռցներ իրեն ամեն բան:

Շահապետյանները հարսնքի պատրաստությանց ձեռնարկած էին արդեն, և Գառնիկ իբր թե Սոֆիին հավանության