ԿԱՊՈՒՅՏ ԱՂՋԻԿԸ
Նոր ելած էր սուգեն, կապույյտ կը հանգեր.
Գըլուխն ուներ ծավի բեհեզ մը սիրուն,
Որուն վետ-վետ ծալքերուն նուրբ ծըփանքներ
Կ՝ոլորվեին շուրջն իր ոսկի մազերուն:
Միշտ լուսեղեն ծիծաղ մ՚ուներ իր բերան,
Հընչուն, անուշ, երգի մը պես սիրարծարծ,
Եվ խըռովիչ նայվածքին մեջ անոր լայն
Ծավն իրեն գույն, երկինքն իր շողն էր դըրած:
Սիրած չէր դեռ, ո՛հ, զայն կ՚ըսեր իր ճակատ.
Չըքնաղ երազ մ՚էր լոկ իր կյանքն ըսպիտակ,
Անուրջ մ՝անծիր, ուր կույս հոգին խանդակաթ
Կը ծածաներ ջերմ իղձերու բոցին տակ:
Բընության մեջ ծովն էր իր տենչն առանձին.
Ծաղիկներուն, դաշտին համար սեր չուներ.
Ամեն առտու կարմիր արևն այգածին՝
Իր մակույկով ծովուն մեջ զայն կ՚ողջյուներ:
Չէինք գիտեր, պըչրա՞նք էր թե պարզ ճաշակ
Այդ մակույկն ալ կահված գույնով միշտ ծովուն,
«Կապույտ աղջիկ» կ՚անվանեինք կամ «խաժակ»,
Երբ կը նավիր փոթորկին դեմ և հովուն:
Ձեր որսար ան, և ոչ ալ գիրք կը կարդար,
Անհունին մեջ մըխըրճելով իր հոգին՝