Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


թե մեկներ է, ու ես դեռ կը համբերեմ։ Արդյոք գեթ նամակներս Ձեզ չհանձնե՞ց, որպեսզի վիճակս փութով բարելավեք, չեմ գիտեր. եթե կարևոր կը դատեք, կարող եմ Ձեզ ուղարկել թե՛ իր նամակները, թե՛ իմիններս։

Միայն թե, սիրելի Հայր, ՇՈՒՏՈՎ կարգադրեիք՝ հանելով զիս այս ցավալի դրութենես։

Ես ուրախ եմ, որ առիթը կունենամ Ձեզ երկրորդ անգամ տեսուչս կոչելու և հուսամ, թե չեմ սխալած, քանի որ այսպես ինձ կը տեղեկացնեն։

Եվ այս նամակս, պիտի բաղձայի, որ փոխանակ խնդրադիր մ՛ըլլալու շնորհավորագիր մըլլար, դիպվածը տարբեր նյութեց. ներողություն։

Կը շնորհավորեմ ամանորը և մաղթելով քաջողջություն՝ կը մնամ

Ձերդ խոնարհ
<Դ. Վարուժան>

Հ. Գ. — Ո՜րչափ կարելի է ՇՈՒՏՈՎ, սիրելի Հայր, այս անգամ թե' ապրուստս վտանգի մեջ է և թե' մտատանջությոuններս արգելք կըլլան դասերուս.

Նույն

Հասցես է՝
Daniel Tchiboukkear
Rue Belgrade 63, Gand


1907

68. ԱՐԻՍՏԱԿԵՍ ՔԱՍԳԱՆՏԻԼՅԱՆԻՆ

4 հունվար, 1907, <Կանտ>

Սիրելի Հայր,

Արիստ. վարդապետ Քասգանտիլյան

Վերջերս Ձեզ գրած նամակիս պատասխանը տակավին չեմ ստացած։ Եթե կորսված է, առաջին կորսված նամակս պիտի ըլլա՝ ինչ որ շատ հավանական չէ։