Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


№ 5

1—6 Դու որ կերթաս աս իրիկվուն մութ պահոըն
Սըրտիդ պես ձեռքըդ՝ ձեռքին մեջ մորդ,
Կեցի՛ր, կեցի՛ր, ով մանուկ,
Վեր վերցուցած ծաղկով լի քղանցքդ՝ որ ինծի
Մերկ սըրունքներուդ անմեղությունն ցույց կու տա,
Վար թող ինծի, թևե՜րդ բաց:
8—9 Որ [քեզի պես բնության անունը գիտեր] քու մեծ Մայրըդ
բնությունն կը բանա,
[Գիտեմ անոր ծոցն ողոք] Իր բոցեղեն մատերով՝
11 Սերս՝ որ [կնետե իր ոսկեզեն ճանկն] ոսկի ճանկ մը
կնետե վարեն վեր,
13 Ճակտիդ համար համբույր մունիմ շըրթունքիս,
16—19 Կանաչ դաշտի կապույտ երկնի մը մեջտեղ,
Բլուրի մը վրա, ծաղկե սեղան, մեծ անեղ
Աստուծո մեր զոհը նույնն է։
Քեզմե՝ [քար սիրտըդ] սըրտիկդ, ինծմե՝ քընարս։ [Եղբայր են]
Ո՛վ հոգիս,
21—23 Այդ համբույրովս կագեմ՝
Իղձ մը զոր ես դեռ ոչ մեկան հայտնեցի,
[Էությունըդ իմ] Հոգիդ հոգվույս մեջը թաղվի վայրկյան մի
25—33 Խոշոր աչքերդ՝ ուր ամեն մեկ թարթելուդ՝
Կը նըկարվի ու [կեղծանի] կավրվի բնությունն,
[Ժըպտուն այտերդ] ճերմակ ճակատդ՝ որ մերին
Ճակատներուն ճաճանչ մը միշտ կը ձգե,
Շուրթերդ, այտերդ արդյոք դաշտին ո՞ր ծաղկեն
Կամ ո՞ր շողեն երկնային
Հորինված են: [Անմեղ] [փոքրիկ] Այն սուրը հոգիդ, որ հանդարտ՝
Ներսդ՝ կապրի զերդ փոսուռա մվարդին մեջ՝
[Հողի հոտով] Զեփյուռներո՜վ կը մեծնա:
35—41 Հողին հոտով ուժ ծընած ես և ավյուն.
Հողին հոտով Դրա՜խտ մես:
Հազիվ ծընած Ըստեղծողին ուղեղեն՝
Քաղքեն հեռու, ընության մեջ դրվեցար.
[Արհեստի ձեռքը ճակտիդ չէ դըպած] եկամուտ ձեռք մը ճակտիդ
Բնավ չէ դպած: Լերան ծայրին մինակուկ,
Տիրոջ պատկերը վըրադ [չէ ավըրված]
45—57 Ճառագայթ մ՛ես երբ [մարգին] սյուքին,