Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


[Տըղա] Քաղցած տղաներն աղիողորմ կը նայեն
Մորն երեսին, մորն որ լըռիկ կաղոթե
Եվ կը թողու որ քնանա
Իրեն փոքրիկը տըժգույն
Ծոցին վրա տառապած
Ծոցի՜ն վըրա, թաղար փուշի ծաղիկին

Ո՞վ կը հազա դըրան առջև. ի՜նքն է, ի՜նք.
Կինը հազն այդ [լավ] կը ճանչնա
[Իր ամուսնույն նույն իսկ տրոփյունն երակին
Անոր շուքն իսկ ջուրին վրա կը ճանչնա]
Կը ճանչնա իր ամուսնույն
[Երակին զարկը նույն իսկ] Նուշնիսկ տրոփյունը երակին
Նույնիսկ անոր շուքը [ջուրին վրա վազող] [անհանգիստ]
ջուրին վրա վազող
[Ինքն է. բանվորն. ու անօրինակ քայլերով] Այս անգամ
ինքն է, բանվորն.
Անօրինակ քայլերով
Ներս կը մըտնե շըլմորուն.
Ծերունի գլուխը փոշոտ
Եվ կապուտակ տաբատն իր
Տեղ տեղ ծածկված կըրացեավ ըսպիտակ։
Մեկդի կը նետե մուրճն ու [չըվանը] պարանը ձեռքեն
Ու կր թըքնե [խոլոր մոլոր] խոշոր խոշոր կը նայի
Բարի կընոջ մարտիրոսված երեսին։


34. (Էջ 114)


№ 16 գ. Հայ գրականություն


27 Իր կանեփ շալով կը ծածկե վըրան
42 Պուպրիկ մ՝իրեն [պես] բեհեզներ հագած


35. (Էջ 116)


Ազատամարտ


12—13 Հաց մեն դրեր իր քով, մոխիրով թըրուն,
հաց-ձանձրախարիթ,
Եվ կուժ մուրկե վար ծըռած կ՝արտասվեն մողեզներ դեղին։
18 Դեպի հորիզոն նետի պես սլաքած վիզըդ բոցեղեն՝
26—27 Բայց բանտի մ՝երդին հոն պահ մը ամփոփե թևերըդ հոգնած։
Արվեստն այնտեղ քուրմ մունի որ նվագեց վիշտն համատարած
31 Զոր մենք բոլորնիս օծանեցինք մեր ողբովն հավիտյան։
46 Ի՜նչ փույթ թե քեցված փետուրեն՝ թևդ այդ արյունի շիթ շիթ.