Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


       Աշունն եկավ։
Կանանչ ձորին մեջ, ծառերուն ներքև,
Մամռոտ քարերով ջաղացքս եմ շիներ.
Կը [ցայտին] թափին ճեղքերն պատերուն տըձև
Ջուրի ցայտքին հետ ուռիի ճյուղեր։
       [Ցորեկ ու գիշեր
       Աղորիս կաղա]
       Ու իմ աղորիս,
       Կանանչ աղորիս
       Կաղա ու կաղա

[Կանանչ ձորին մեջ, ծառերուն ներքև]
Ծառերուն ներքև, ծոցը հովիտին,
Մամռոտ քարերով ջաղացքս եմ շիներ.
Պատերը ճեղքած հորդ հորդ կը թափին
Ցայտումներ ջուրի, ուռիի ճյուղեր.
Ու իմ աղորիս կաղա ու կաղա,
       Բաբախուն սիրտեն
       Ալյուր կը տեղա։

Ձորակին մեջ, ձառերուն տակ, աղորիս,
Քեզ շինեցի մամռապըսակ քարերով։

Դեպ աղորիքը գյուղակին
Կու գան սայլերը ճըռընչուն
       Աղորիքին ճերմակ ճամբեն
       Ճըռընչելով կերթան սայլեր
       Ու կը տանին պարկով ցորեն
            Ձորակն ի վեր
            Աղորիքին
Ու կը մրմռա ծոցը ծորին։

Ջաղացքին չորս ճամբաներեն
Սայլերն ահա կերթան ճռընչուն.
Ու կը տանին բեռ բեռ ցորեն,
       Ճերմակ ճամբեն աղորիքին
       Կերթան սայլեր ցորենաբարձ։

Կու գան սայլերն ահա՝ ճամբեն
Ճերմակ ճամբեն ջաղացքներուն.
Ու կը բերեն բեռ բեռ ցորեն
Գյուզին արթուն
Աղորիքեն
Ու կը խորդա․