Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


       Կարծես սիրտ մէ ան դիվահար
            Որ իր կուրծքին
            Մեջ ամփոփված.
Աղորին կանանչ ծորին մեջ նըստած
Լըռություն կըմպե, [ու երգ մը կաղա] ու երգ կը գոռա.
Ան ծառերուն մեջ հանկարծ բանտըված
[Մրրիկ մ՛է կարծես որ կը մըռըլտա]
Կարծես մրրիկ մ՛է որ միշտ [կը խորդա] կը պոռա
Հոսող ջուրերուն ապարանքն է ան
Որուն [պատերեն] քարերեն շիթեր կը ծորեն.
Աղորին՝ անտաշ, մամռոտ քարերով
Կանանչ պալատ մ՛է շուքերուն վրա
Ալյուրն է ձըռեր քողերն արծաթյա
Աղորին կանանչ պալատ մ՛է կարծես
Շինված ջուրերուն վըրա մոգական
Մամռոտ պատերեն՝ ուր կելլե բըզեզ
Կը ծորեն շիթեր ու առու կըլլան
Ան կը կեցնե ճամբուն վրա հանկարծ
Գետը, թողլով զայն իր ծորին մեջ
Ալիք կը խըմե, կը պոռթկա փըրփուր
Ան հանկարծ գետակն, ընթացքին մեջ լուռ,
Կեցուցեր է. զայն ծոցն իր թողլով․
Կը խըմե ալիք, կը պոռթկա փըրփուր
Ջըրվեժն այն՝ դժնե երգի փոխելով.

Քու ցորենաբարծ սայլերդ ճռընչուն
Դրան քով կերուր. Ու ներս մըտիր ալ
Աղորին [ճերմակ պալատ մ՛է՝ որուն]

Հոն է, ձորին մեջ, ջաղացքը գյուղին
Ջըրվեժ մերգերու կաղմըկե անվերջ.

Ջաղացքն է գյուղին. կաղմըկե անվերջ
Նըստած հովիտին դողը հովասուն
Ջինջ շրջապատող ծառաստանին մեջ
Կարծես բանտարկված մրրիկ մ՛է անքուն։

Տանիքն է կանանչ. կանանչ են պատեր
Ուրկե կը թորին շուքեր անդադար,
Իսկ ներսը [սպիտակ] ամբողջ այլուրն է պատեք
Ըսպիտակ մամուռ՝ անլուսին աճած։