Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/387

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Դե կը կեցընե հանկարծ ճամբուն վրա
[Գետակը՝ բացած իր ծոցը մըթին]
Գետակն՝ իր ծոցին մեջ զայն թաղելով.
Ալիքը խմած՝ փըրփուր կը պոռթկա
Ջըրվեժն վայրագ երգ մհորինելով։

Ու կաղա, կաղա,
[Ջաղացքարերն իր արագ կը]
Երկանաքարերն արագ կը դառնան
Կարծես խելացնոր տենդե բըռնըված.
Ջաղացքն իր գյուղին. սայլեր ճըռընչուն
[Պարկերով ցորեն]
Անոր կը բերեն ցորենը աշնան
[Զոր գետափին վրա կիներ սիրասուն]
Ու ջաղացքարերն
       Ան կաղա, կաղա,
       Կը խըմե ցորենն, ալյուր կը տեղա

Ջաղացքն է գյուղին. կաղմըկե անվերջ,
Նըստած ձորակին գոգը հովասուն,
Զինք շըրջապատող մայրիներուն մեջ
Կարծես շըղթայված մրրիկ մէ արթուն.
       Ալ կաղա, կաղա,
       Ալյուր կը տեղա,
       Ու քանի տեղա

Գյուղերուն վրա արև կը շողա
Երդիքն է կանանչ, կանանչ են պատեր
Ուրկե ան դադար ջուրեր կը [ծորին] հոսին.
Իսկ ներսը ամբողջ այլուրն է պատեր
Ըսպիտակ մամուռ՝ աճած անլուսին։
       Ան կաղա, կաղա,
       Ալյուր կը տեղա,
       Ու քանի տեղա

Ջաղացպանն ամբողջ ճերմակ կը դառնա:
Կեցուցեր է ան հանկարծ ճամբուն վրա
Գետակն՝ իր ծոցին մեջ զայն թաղելով
Ալիք կը խըմե, փըրփուր կը պոռթկա.
Ջրվեժը վայրագ երգի փոխելով.
       Ու կաղա, կաղա:
       Ալյուր կը տեղա,