Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


41 ․..Պոսիղոն — (Պոսեյգոն) Ծորվի աստվածը հունական դիցաբանության մեջ։

46 ...դելփինին նուսն ապստամբ — Դելփի երկնային համաստեղություն, որ ըստ հունական դիցաբանության օգնեց Պոսեյգոնին՝ գտնելու ներհոսի (Օվկիանոսի որդին) գեղանի դստերը։

47 Մեռա՛վ Սիրենը ժայռին տակ Սիկիլյան — Սիրենը ծովային ջրահարս է հունական դիցարանում, իսկ Սիկիլյանը այն ժայռի անունն Է, որի տակ ապրում էին Սիրենները։

49 ...Աստղիկ... — տե՛ս «Երեք քույրեր» (№ 3) բանաստեղծության 9-րդ տողի ծանոթագրությունը։

31 ...Թերափներ — Մարդակերպ տնային կուռք, սիրո և պաշտամունքի առարկա:


21. ԲԵԳԱՍ

(էջ 56)

Ինքնագիրը՝ № 15ժգ, էջ 25—29, ուր վերնագրված է՝ «Բարփունքն ի վեր»:

Ինքնագրում թվագրված է՝ 25 հոկտ. <1> 910, Սեբաստիա:

Առաջիս անգամ «Բարձունքն ի վեր» խորագրով տպագրվել է՝ «Ազատամարտ», 1910, նոյ. 22, № 20, էջ 6—10։

Առաքել Պատրիկը իր հուշերում պատմում է, թե Սեբաստիայի թեմի առաջնորդ Թորգոմ Գուշակյանի՝ էջմիածնից վերադառնալու առթիվ նրան դիմավորողների թվում է եղել նաև Դ. Վարուժանը՝ հեծած Մուրադի նշանավոր «Աստղիկ» ձին։ Այդ դեպքից մի քանի շաբաթ անցք՝ Կ. Պոլսի «Ազատամարտ» շաբաթաթերթում տպագրվում է «Բեգասը»։ (Այս մասին ավելի մանրամասն տե՛ս Ա. Պատրիկ, Դ. Վարուժանն իմ հուշերում, Երևան, 1965, էջ 64—66)։

Մուրատ (Պեգաս) — Հին հունական դիցարանում Պերսեոսի և Արամազդի թևավոր ձին, որի սմբակի զարկից Նելեկոն լեռան վրա բացվեց բանատեղծներին ներշնչող մի աղբյուր։ Խորհրդանիշ բանաստեղծական ներշնչումի։

Մուրատ (Համբարձում Բոյաջյան, 1859—1915) — Հնչակյան գործիչ։

252 Լուսածաղիկ էտըլվայսները անտես — էտըլվայսը սպետակ և թավշային ծաղիկ է, որ սովորաբար աճում է բարձր լեռների վրա։ Ասիական մանուշակ։


22. ՀԱՐՃԸ

(Էջ 64)

Ինքնագիրը հայանի չէ։

Առաջին անգամ «Ասպետական կենցաղին» վերնագրով մի հաաված