Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/418

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


40. ՃԻՎԱՂԸ ԿԱՆՑՆԻ

(Էջ 128)

Պահպանվել է երկու ինքնագիր՝ № 16թ1 և № 16թ2:

Առաջին անգամ տպագրվևլ է՝ «Բյութանիա», Իզմիր, 1911, հունվար 1, Բ տարի, № 1, էջ 327։


41. ԳԻՐՔԵՐՈԻՆ ՄԵՋ

(էջ 131)

Պահպանվել է երկու ինքնագիր՝ № 13, էջ 273—277 և № 16մ, էջ 59 (սկզբի 28 տողերը միայն)։

№ 13 ինքնագրում թվագրված է՝ 24 դեկտ. <19> 08, Կանտ:

Առաջին անգամ տպագրվել է՝ «Ազդակ», 1909, օգոս. 8, № 34, էջ 530։


42. ԴԱԴԱՐ

(էջ 133)

Ինքնագիրը՝ № 16 ժա, էջ 59 — 63։

Առաջին անգամ տպագրվել է՝ «Շանթ», Կ. Պոլիս, 1911, № 9, էջ 136 ուր գրության վայր նշված է՝ Եվդոկիա:

42 ...և խորհուրդներն ըսփինքսին — (Սֆինքս) Առասպելական կենդանի՝ մարդկային գլխով և առյուծի մարմնով։

44 Ուրկե Դենպետն... — Դենպետը զրադաշտական, ինչպես նաև մահմեդական կրոնապետն է։

47 ...պատերը մռայլ Եըլտըզի — Սուլթանի պալատը Կ. Պոլսում։

48 Վատիկանի կամարներն. հողաթափերը Պապին — Վատիկանը Հռոմում կաթոլիկ եկեղեցու կենտրոնատեղին է և այդ եկեղեցու պետի՝ Պապի պալատը:


43. ՄԱՅԻՍ ՄԵԿ

(Էջ 137)

Ինթնագիրը՝ № 16ժբ, էջ 1 — 5։

Առաջին անգամ տպագրվել է՝ «Ազատամարտ», 1912, մայիս 1, № 874, որ նշված է գրության վայրը՝ Թոգաթn: