Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԾԱՂԿԵՓՈԻՆՋ ԿԱՄ ԲՐԳՆԻԿՑԻԻ ՄԸ

ՆՎԱԳՆԵՐԸ

Ա Մաս

ԵՐԳ Ա

ԴԱՓՆԵՎԱՐԴ

Եկո՛ւ ինծի, դափնեվարդ,
Գեղեցկութեան նըշանակ.
Փընջիս դընեմ քեզ պերճ զարդ,
Խընկաբուրմամբդ անուշակ։

5 Սըրտիս խանդը կը վառես
Ներըրնչումովդ ազդեցիկ.
Խայտա հոգիս, թըրթռա հեզ
Հավատարիմն իմ քնարիկ։

Ի՜նչ գեղ է այդ, ի՜նչ հրապույր.
10 Բուսած այդ տեղ․ ո՛հ, քանի՜
Շըքեղ ես, վեհ ոսկեթույր՝
Երբ ժըպտիս զերդ գեղանի։