Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/421

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

97—101-րդ Եվ ոտքերնուն տակ` բոլոր
տողերի Հասկերն իրենց դալար հասկը կուլան
փոխարեն կը մըռզգայլեն, և հանձնած չորս հովերու
Հայերն իրենց կանանչորակ փաթթոցին,
<5> Բազուկներով սոթտըված՝
103—104—րդ Դաշունավոր բազուկով՝
տողեի Հայորդիներր խելահեղ, շըրջմոլիկ
փոխարեն Որ կը լսեն իրենց սարսռուն թիկունքեն
106—107 Ոտնադըղորդն հազարավոր մահերու.
Կը բարձրացնեն վայնասուններ և ճիչեր.
108—111-րդ Իրենց հեգ կյանքն իրենց ներհակ կընթանա,
տողերի Վըտակներով արյունի
փոխարեն Թանձըր ծուխին մեջ վառողին ցիրուցան,
Անմեղունակ զոհեր, կըթոտ ծունկերով,
<5> Բիբերով դուրս կըկոցված
112—113 Կը փախչըտին շըփոթ, հևքոտ հուսահատ
Նայվածքն իրենց միայն մահով առլըցուն,
Ծերեր, կիներ և տըղաք,
Արձակ մազով, ձեռքերնուն մեջ կոշիկնին,
121-րդ տողի Ահավասիկ դեռ կը տեսնեմ ըզքեզ. հոն
փոխարեն Ըսպիտակ ձիդ փըրփրերախ
131—132 (չկան)
133 Իսլամ նավատքն արյան քաղցով կը շողա:
135 Ահա՛, ճորտերդ ավազակ
139 Եվ կկըտրեն երիտասարդ գըլուխներ՝
145 Սարը արգանդներն որոնցմե
155—191-րդ Այգիներուն մեջեն, մեջեն գյուղերուն,
տողերի Սըմբակին տակ երիվարիդ ամեհի,
փոխարեն Կանանչության սերմերն ամեն կը մեռնին։
Ակոսներուն մեջ արտին
<5> Ցորենը հող կըլլա և հողը մոխիր,
Դու կը վարգես գըլուխներուն վրա անմեղ,
Եվ գոռ դափրերը ձիուդ
Ինկածներուն գանկերուն մեջ կը ճըխան
Եվ հարուցած փոշիներուդ ամպին մեջ
<10> Կը գալարվին երիտասարդ հասակներ
Մանկան, մամու սըրտաճըմլիկ միացումներ,
Եվ հայ կույսերն արյունոտ,
Վարդ վարդ կայսերը գերեզման կուսության
Եվ հազարներ ու հազարներ գետնամած,
<<15> Իրենց ջարդված մեջքերն ընդքարշ տանելով՝
Նույն իրենց սև դագաղներուն վրա ծըռած