Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/422

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայրենիքի կարմիր կարմիր աստղերուն
Խավարումները կողբան։
Հառա՜ջ, հառա՜ջ, ո՛վ բարբարոս դու ոգի
<20> Սասնեն Տավրոս, ու Տավրոսեն Պրոպոնտոս
Ամենայն տեղն ուր նենգըված բազուկն հայ
Կըլլա հողին դայակ, հունձքին լոկ դահիճ։
Ահա դաժան ոհմակիդ
Անցքին վրա արյունի մեջ կը լողան
<25> Շոպված սըրտեր, թևի, սրունքի մասունքներ
Կողեր, գլուխներ՝ որք իրենց
Արյունաբուխ գանգուրներովը կըլլան
Գիսավորներ տառապանքի երկընքին
Ահա ձիուդ պայտերն ոսկրի փըշրումեն
<30> Ա՛լ կը մաշին, և իր բաշին վրա կարմիր
Ագռավներն հիռ կր դառնան։
194—195 Հըրդեհն հակինթ աչքերով
Հըրդեհն՝ [այդ մեծ վրիժակն իսլամ ցեղերուն]
201 Ու ամենուն մոխրին վրա
204 Ան կը մըռնչե — պիտի մըռնչե հավիտյան
205—206 (չկան)
222 Թող ձիդ խըրտնած Մեռնողներուն հըռլայունեն՝
231—232 Մարդու դիակներ, դիակ հասկերու, դիակ կույսի,
Դիակ վարդերու և աստղի,
234—236 Աճյունի և արյունի
Լայնածավալ շաղախ մըն է ամեն ինչ՝
Որուն մեջե դանդաղ ու գոն ժըպիտով՝
239 Արյունածոր սուրերն՝ որ լերդ կը հոտին։
241 Եվ անգղներն ու ագռավները հոտառու
243 Եվ հայ դիակ մ՛ալքին կըտուց մըխելու
245—246 Այն անոթի Արծիվն՝ որ օր մ՚ամպերեն
Վեհաժողովը Պեռլինի կը հըսկեր.
248 Բակերե դուրս, վերքերե վերք կը հածին
270 Իրենց կուրծքեն կը պոռթկա բառ մը ոխով,
272 Բոլոր ոսկրերն իրարու դեմ կը փըշրին.
299 Ավերին մեջ իրենց վաղվան ինչքերուն.
312 Պիտի հագնին արծվի կարշնեղ թըռիչներ՝


№ 13


Ըսպառազեն բազուկով՝