Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/428

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

№ 11


1—6 Ո՞ր սև քարայրեն, ո՞ր խըրճիթեն սև
Ելավ. չը գիտեմ, դիմացի լերան
Հովիտեն ընդոստ կը վազե, կու գա
Դաշտի աղջիկ մ՛է թևերը սոթտած
Ոտքերը բոպիկ. կա աչքերուն մեջ
6—7-րդ Նոր ավետիսի մը ծիծաղն անխոս
տողերի միջև Ապրիլը կու գա՞։
1—8 Ո՞ր սև քարայրեն, ո՞ր խըրճիթեն սև
Ելավ. չը գիտեմ, դիմացի կիրնեն
Կը վազև կու գա և հիր աչքերով
Կարծես նոր ոճրի մը սարսափով լեցուն
Մազերն արձակած, ոտքերը՝ բոպիկ
Հերկված դաշտին մեջտեղ կը կանգնի։
Հեղափոխուհին է, լերան աղջիկ,
[Շաղված վարդերով և մըրրիկներով] Մըրրկին պես զորեղ,
8—9-րդ վարդին պես աղվոր,
տողերի միջև [Իրեն տասներկու քույրերեն ինքն է
Ամենեն զորեղն, աղվորն ամենեն]
9—12 Շըրթունքներուն մեջ երկվորյակ զողալ
Եվ կայրին բիբերն իղձով մը՝ տալու
12—13-րդ [Խածնելով] Խորելով՝ ծաղիկ, մահով՝ ըստեղծուն
տողերի միջև [Եվ փակ հյուղերեն, ակոսներեն վար
Մերկ անտառներուն ամայության մեջ]
13—17 Կը մռնչե. հերի՛ք, հերիք ձեզ կապտե
Սառի գերությունն. արթընցե՛ք, ահա
Ձեզ կապույտ երկինք բերած եմ, գաղջ օդ
[Խույրեր շողերու, ծրագիրներ ծաղկի] Կուռ ծիծերուս մեջ
ծաղկի անուններ
Ձյուներեն դուրս՝ ցից վիզով դեպ արփին՝
19—23 Կըսե. [և իր էգ առյուծի ձայնեն] իր վագրի մռունչեն ըսթափ՝
Աղիքներն երկրիս նոր կյանքով մը լի
Ուժեղ կը տրոփեն, հրատապ շոգիով
[Ակոսե ակոս] Ակոսներուն մեջ բոցեր կը սահին.
[Բըլուրներուն, մարգերուն վրա արթնցած] Եվ մերկ ծառերուն,
մերկ բըլուրներուն վրա
25—27 Անդին հյուղերուն [շեմերուն] սեմին վրա կանգուն
Գյուղացիներ լուռ, նայելով երկինք
Ուրախ կը շըփեն ճըպռոտ աչքերնին
29 Իսկ գոմերեն դուրս կարկառուն վիզով՝
31—33 Բայց Ան կը խըթե, կը կըռփահարե