Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/445

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

26 Եվ [ան ոսկր է մեր ոսկրեն, ջիղ մեր ջըղեն] մեր ոսկրեն
ոսկըր, ջիղեն ջիղ էր ան.
28—29 [Իր վարդջուրն է մեր ծաղկանց ճըմլումին] Մեր կառափտեզն
էր խընջույքի իր սեղանն։
30 [Կը շաղկապ եր Անցյալն իր ցեղ մեր ցեղին] Մեր պորտն
իրար կը կապեր մոր մեկ աղիք
32—36 [Եվ այդ շրրթունքն ահա ըզմեզ մատնեցին] Մտանեցին մեզ
այդ շըրթունքներն ավասիկ։
[Հեշտանք հագած, փառք բոլորած իր ճակտին] Ազատության
գըլխարկին տեղ փռյուգական՝
[Գերեզմանի վրա սարքեց իր սեղանն] Զոր ընդվզումն արյուն
թելով է բռներ,
[Հեղփոխության մեջ խորտիկներուն, գինիին] Ան սուլթանին
մահիկն ընտրեց լանջքին վրան.
[Եվ իր մատնած եղբորն էր այդ գերեզմանն] Մըզկիթ գընաց
[Հիսուսն] Նեմսիսն բավ փեյղամպեր։
41 [Ու, վատորեն, այն ըստինքն հոլ պատըստեց] Խածավ պատռեց
ըստինքն այրի իր մորկան.
43—44 [Զինք մեծցընող օրորոցն այն կոտըրտեց] Եվ կոտրեց զինք
մեծցընող այն օրորանն՝
Ուր մեր և իր Վաղը տըժգույն կը [նընջեր] նիրհեր։
46—58 [Ան սևություն մը, զանգված մ՛է մընացած] Սիրտը թույնի
թակույկ մ՛է ալ խորտակված,
[Սին փոշիեն մետաքսներու, ոսկիեն] Ափին մեջ պինդ՝ զոր
կը սեղմե տակավին
[Որք ալ չկա՜ն. կաշառքով բնավ չէ բացված] Արծաթը թեփ
և ոսկին հող է դարձած։
[Ան ոչինչն է։ Բնությունը թող ատե զայն] Ոչինչն է ան։
Ժողված գանկին թասին մեջ
[Իր անունեն տառ մը, հյուլե մ՛իր մըսեն] Հյուլեներն իր
մըսին, տառերն իր անվան
[Թող չը մնա հոն ուր շողեր, սյուքեր կան] Թողեք իջնե մոռացման
վիհը անվերջ,
[Վասըն զի միշտ սերերն հոն տեղ կը տրոփեն] Թող մեր անեծքն
իրեն ըլլա լոկ դամբան։
[Այրեցեք, շուտ, ո՜վ եղբայրներ, ձեր ձեռնոց] Չըլաս, ո՞վ
կին, դու, որ պիտի չըտաս ալ
[Գիըկըդ այրե, կին, տերևներդ ո՞վ Բրաբիոն] Արգանդ հրեշի
մորուն սերմն է իժի թույն.
[Եթե կյանքին մեջ դըպած է անոնց] Չըլաս, ո՞վ կույս,
չըլաս հոգին այդ մռայլ.