Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/455

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

[Անհունորեն, մեղմորեն լայն] Հանդարտորեն, անհունորեն
կը ժըպտի՜։
50 (չկա)
51 Մեծ՝ [իբր ըլլա արեգակի խավարում] ինչպես մեծ է խավարումն
արևու,
52—78 (չկան)
79 Մենք բյուր՝ մինչ վաղն աստղերու չափ պիտ՝ ըլլանք.
80—85 (չկան)


№ 11 ա


Կուրծքին վըրա վերքն է խոր,
Ան պատնեշին տակ ինկավ։
Կը շնչե՞. ոչ։ Վերքը խոր է և արյունն
Ուրախացած գըտած ազատ իր անցքեն
<5> Խուլ հևքերով դուրս կոստնու,
Կը հոսի վ՛արդ ժըպիտով
Իր կարծրին վըրա, վարդի հայոց,
Մեր արշալույսն ան բացավ:

Մեռա՞վ. այո։ Պատնեշին տակ՝ զենքն ափին
<10> Կը քընանա. վերքը խոր է, և արյունն
Ազատ անցքեն ուրախ զվարթ կը հոսի։

Շարքերուն դեմ, զենքն ափին
Զարնըվեցավ:

Շուրջը դիակիդ ժողվեր ենք մենք հազարներ
<15> Զի զենքը ձեռքըդ մեռար
Շուրջր դիակիդ, վրիժագոռ
Մենք հազարներ ժողվեր ենք.
Զենքը ափիդ կը քընանաս, երկյուղած
Կը նայինք լայն կուրծքիդ վերքին, վարդի փուշ
<20> Ուր մեզ համար նոր Արշալույս մը կեփի.
Ո՛վ հայ ռազմիկ, ով հըզոր
Եվ պերճ բողբոջը Կովկասի լեռներուն,
Ո՛վ վեհ ժայթքումը երկու
Առյուծներու համբույրին։
<25> Ահա ըզքեզ ուսերնուս վրա կը տանինք,
Հենելով մեր հրացաններուն, կը տանինք,
Ինչ ծանրություն. ո՜հ դեռ սըրտիդ մեջ, այո՛,
Մեծ Հայաստանն կապրի մեռած սըրտիդ մեջ,
Գերեզմանիդ քով մեր կարմիր դրոշին տակ
<30> Իբրև ամպե քըշված աստղե մհավաքած