Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/543

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

համար որպես հիմք ընդունված են «Փուշի ակոսներ» տետրում եղած ինքնագրերը։ Եվ քանի որ, չնչին բացառությամբ, բոլոր բանաստեղծություններն էլ թվագրված են, պահպանվում է ժամանակագրական կարգը։

«Մրրկահույզ կայծոռիկներ» և «Փուշի ակոսներ» տետրերի բանաստեղծությունները, այնուամենայնիվ, հիմք չեն տալիս աներկրայորեն պնդելու, թե հետագայում, 1905 թ. ամռանը, Վարուժանը դրանք ամբողջովին զետեղել է «Սարսուռներում» ու ներկայացրել տպագրության, թեև «Փուշի ակոսներ» խորագիրը շնչել և գթել է «Սարսուռներ»։ «Մրրկահույզ կայծոռիկներ», «Փուշի ակոսներ (Սարսուռներ)» և «Սարսուռներ» խորագրերը կրող տետրերի բանաստեղծությունների համեմատական տախտակը տե՛ս Էջ 544 — 545-ում։

Այս տախտակից երևում Է, որ «Գեղունիում» և «Սարսուռներում» տպագրվածնևեից միայն «Հաշիշ», «Վիժածը», «Հավերժության սեմին» և «Հիվանդ է» բանաստեղծությունները չկան վերոյիշյալ երկու տետրերում, որոնք Վարուժանը գթել և տպագրության է ներկայացրել հետագայում (տե՛ս համապատասխան ծանոթագրությունները)։

Բանասեր Վ. Գաբրիելյանը, ուսումնասիրելով Վարուժանի արխիվային նյութերը, աշխատում Է տպացուցել, թե քանի բանաստեղծություն Է հեղինակն ուղարկել տպագրության։ Նա գրում է, «1904 թ. Վարուժանը կաղմել Է մի ժողովածու «Մրրկահույզ կայծոռիկներ» վերնագրով, ապա նույն թվականի ուշ աշնանը այդ տետրից ընտրելով և վերամշակելով, կազմել Է մեկ ուրիշ ժողովածու «Փուշի ակոսներ» վերնագրով։ Այս ժողովածուներում նա զետեղել Է 1901—1904 թթ. գրած իր կարծիքով բոլոր լավագույն բանաստեղծությունները, առանց որևէ նպատակային ընտրության։ Սակայն 1905 թ. կազմել Է մի նոր ժողովածու «Սարսուռները», այս անգամ արդեն հատուկ ընտրությամբ, հավաքելով միայն 1903—1905թթ. գրած միաբնույթ բանաստեղծությունները։ «Սարսուռները» ոչ թե սոսկ հավաքածու Է, այլ միասնական սկզբունքով, գեղագիտական որոշակի չափանիշներով ընտրված շարք։ Մնացած սիրային, սուբյեկտիվ ապրումների բանաստեղծություններից Վարուժանը մտադրվել Էր կազմել (կամ կազմել էր) մի ուրիշ ժողովածու՝ «Մաշած լար» վերնագրով, Որի տպագրությանը խոստացել էր օգնել Ս. Երեմյանը» («Բանբեր Երևանի համալսարանի», 1976, № 2, էջ 178)։

Սա, ըստ ամենայնի, հետաքրքիր հարցագրում է, բայց ձեռքի տակ չունենալով ամբողջական այն տետրը, որ Վարուժանն ուղարկել է տպագրության, հնարավոր չէ որոշակի եզրակացություն անել։ Ինչ վերաբերում է «Մաշած լար» ժողովածուին կամ շարքին, ապա մեզ այդպիսի փաստ հայտնի չէ, եթե անգամ լինի էլ, ապա դրությունը չի փոխում, քանի որ այդ ժողովածուի բանաստեղծությունները պետք է ընտրված լինեին «Մրրկահույզ կայծոռիկներ» և «Փուշի ակոսներ» ժողովածուներից, ինչպես դա կատարվել է «Սարսուռներում»։