Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/546

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այդ իսկ նկատառումով էլ, ինչպես արդեն նշել ենք, «Սարսուռներ» շարքի այն բանաստեղծությունները, որոնք, Վարուժանի կամքից անկախ, չեն մտել տպագրված գրքույկի մեջ, զետեղվում են սույն հատորի հավելվածում՝ բանասիրական ճշտումները թողնելով հետագա ուսումնասիրության։

«Սարսուռներն» անմիջապես իր վրա հրավիրեց գրական շրջանների ուշադրությունը և միանգամից հռչակ բերեց բանաստեղծին։ Ա. Չոպանյանը, Ռ․ Զարդարյանը, Թեոդիկը, Վ. Թեքեյանը և ուրիշներ հեղինակին ուղղած նամակներում բարձր են գնահատել ժողովածուն (նրանց կարծիքները տե՛ս «Նամականիշ, էջ 221, 232, 234, 238, 251, 273 և այլն): Իրենց գրախոսականներում U. Չոպանյանը («Անահիտ, 1906, № 6—7, էջ 107—113), Հ. Ն. Անդրիկյանը («Բազմավեպ», 1996 № 5, էջ 221—226) Հ. Ձ. Բժիկյանը («Բազմավեպ», 1907, № 4, էջ 172 — 173) երիտասարդ բանաստեղծի հասցեին դրվատանքի ջերմ խոսքեր են ասել։ Գրախոսականներում եղել են նաև քննադատական դիտողություններ: «Սարսուռների» մասին մի գրադատական է գրել նաև բժ. Ռաֆայել Պազարճյանը, որից մի հատված միայն հետագայում տպագրվել է նույն հեղինակի՝ «Տեղին սիրտը» գրքին նվիրված գրախոսականում (տե՜ս «Բյուզանդիոն», 1912, № 4805—4814)։

Ժողովածուն նվիրված է Վենետիկի Մուրատ—Ռափայելյան վարժարանի հիմնադիրներին:


1. ՄՈԻՍԱՅԻՆ

(Էջ 13)

Պահպանվել է չորս ինքնագիր՝ ՓԱ, էջ 4 — 7, Ս, էջ 1—4, ՄԿ, էջ 4 — 5 և № 6, էջ 2 — 4։ ՄԿ-ում և № 6 ինքնագրում վերնագրված են՝ «Նախերգան, Մուսային», իսկ ՓԱ-ում նախապես եղել է «Նախերգան», ապա դարձվել՝ «Մուսային»:

Առաջին անգտմ տպագրվել է՝ «Գեղունի», 1905, էջ 42:

79 Հոն կը շըրջի Աբովյանի մհեգ արուն — Նկատի ունի հայ լուսավորիչ - դեմոկրատ և գրող Խաչատուր Աբովյանին (1805—1848):

80 Հոն Դուրյանն է լացած, տըխրած Պեշիկթաշ—Նկատի ունի հայ գրողներ Պետրոս Դուրյանին (1851 — 1872) և Մկրտիչ Պեշիկթաշլյանին (1828—1868):


2. ՀԱՅՐ, ՕՐՀՆԵ՛

(Էջ 17)

Պահպանվել է չորս ինքնագիր՝ Ս, էջ 5 — 6, ՓԱ, էջ 8 — 9, ՄԿ, էջ 58 — 59 և № 5, էջ 7 — 8:

ՓԱ-ում և ՄԿ-ում թվագրված է՝ 28 օգոստոս, 1904: