Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/553

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

5 Վիրավորը
6 Հայհոյություն
7 Առաքյալը
8 Առևանգիչը
9 Պապս
10 Եիկիտ Տոնել (վիպերգ)
11 Արմենուհին (վիպերգ)

Առաքել Պատրիկը պատմում է, թե ինչպես մի անգամ դասարան մտնելով Վարուժանը ժպտագին նայել է աշակերտներին և ասել.

«Տղա՛ք, գրականության մեր այս դասին կուզեմ ձեզ ծանոթացնել Պոլսեն նոր ստացած այս հատորը։ Սա իմ քերթվածներու նոր ժողովածուն է՝ «Ցեղին սիրտը»... Մենք անմիջապես խռնվեցինք նրա շուրջը։ Նա զգուշությամբ նախ կտրատեց էջերը, ընդհանուր մի ակնարկ գցեց տպագրության և թղթի որակի վրա։ Սակայն հանկարծ խոժոռվեց ու ատամների միջից զայրագին շշնջաց․

— Խարդախներ...

— Ի՞նչ է պատահել, պարոն Վարուժան, — հարցրեց մեր ընկերներից մեկը։

— Ինչ պիտի ըլլա. 179-րդ էջեն անդեն վատորակ թղթի վրա են տպե՜ր...

Անօգուտ էր ափսոսալ։

Ուստի բաց արեց սկզբի «Ձոնը» ու սկսեց կարդալ էի հնչեղ ձայնով. Վարուժանը չէր ախորժում գովասանք լսել, մանավանդ աշակերտական մեր բերաններից։ Նա էջը դարձրեց։

«Բագինին վրա»։

Հարցրինք դրա նշանակությունը։

— Ինչպես հատորի կողքին նշված է, — պատասխանեց նա, — «Տեղին սիրտը» բաղկացած է գլխավորապես երեք մասե. «Բադինին վրա», ուր ջանացեր եմ տալ մեր ժողովրդի զոհաբերությանց ողբերդական դրվագները. իսկ «Կրկեսին մեջ» բաժինը կբովանդակե անոր հերոսական պայքարներուն նվիրված երգեր։ Երրորդ բաժինը արդեն հայտնի է, Դյուցազնավեպեր են:

Այս դասին եկեք գոհանանք ընթերցելով միայն «Նախերգանքը», ուր արտացոլված է հատորի ընդհանուր ոգին։

Ու սկսեց կարդալ «Նեմեսիսը»։ (Ա. Պատրիկ, Դ. Վարուժանն իմ հուշերում, էջ 68)։

«Ցեղին սիրտը» ժողովածուն լայն արձագանք է գտել մամուլում։ Մի շարք գրախոսականներ են գրվել, ուր բարձր են գնահատվել Վարուժանի տաղանդը, նրա բանաստեղծական մեծ թռիչքը։ Մասնավորապես շեշտվել է ժողովածու հայրենասիրական ոգին։