Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1. ՁՈՆ


Եղեգնյա գրրչով երգեցի փառքեր.
— Քեզի ընծա՜, իմ հայրենիք —
Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր..․
— Քեզի ընծա՜, հին հայրենիք —
5 Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր.
Ընդ եղեգան փող լու՛յս ելաներ։

Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.
— Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ —
Ան տարաշխարհիկ բույսի մէր ծըղոտ․․․
10 — Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ —
Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.
Ընդ եղեգան փող ո՛ղբ ելաներ։

Եղեգնյա գրրչով երգեցի արյուն.
— Ձեզի ընծա՛, սուրե զոհեր —
15 Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն...
— Ձեզի ընծա՜, կրակի զոհեր —
Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր.
Ընդ եղեգան փող սի՜րտս ելաներ։

Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի.
20 — Քեզի ընծա՜, հայր ալեհեր —
Ցամքած աղբյուրեն մեր զայն հոտեցի.
— Քեզի ընծա՜, մայր կարևեր —
Եղեգնյա գըրչով օճախս երգեցի.
Ընդ եղեգան փող ծու՜խ ելաներ։