Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սակայն կարծես ա՛լ սիրակեզ սրտի մը հառաչը իմ տխուր մենության մեջ նետված։

Դիտելեն ու խոկալեն հոգնած, լուսնեն հափրացած, դողդոջ քայլերով կը դառնամ անկողին՝ զգացումներուս հետ ննջելու․ լուսինը ինծի կը հետևի և կարծես չուզեր բաժնվիլ, ես անգթորեն՝ անոր «Գիշեր բարի» կը մաղթեմ։ Քնո գերին եմ այլևս։