Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այսինչ կետին մեջ և մեկ ուրիշ կետին մեջ անկե հեռանա և չեզոքանա։ Օրինակով մը բացատրինք մտքերնիս։ Ամուրի անձ մը ի՞նչ անձնական շահ կրնա ունենալ կրթական հաստատություններեն, որոնց տերության տուրքերեն մաս մը կը հատկացնե և կամ հատուկ այդ նպատակով տուրք կը դնե։ Իհարկե ոչ մեկ շահ, քանի որ սույն ամուրին զավակ չունի, որպեսզի օգտվի այդ հաստատություններեն։ Բայց այս բնավ պատճառ մը չկրնար ըլլար ամուրիները սույն տեսակ հարկերեն զերծ ընելու։ Ընկերության ընդհանուր շահը բավական է, որպեսզի ամեն անհատ իրեն կարողության համեմատ ենթարկվի հարկային օրենքին։ Տուրքը տերության եկամուտներուն ամենագլխավոր աղբյուրը կարելի է նկատել, այն միջասյունը, որուն վրա իր գոյությունը կանգուն կը մնա։ Իր մյուս հարստությունները ասոր միջով կարդյունաբերեն։ Յուրաքանչյուր անհատի քով պահցու դրված դրամագլուխ մըն է տուրքը, որ այնքան կը բազմապատկվի, որքան անհատը կը հարստանա։ Տերությունը զայն որոշ ժամանակներու մեջ կը հավաքե և անոր մեկ մասը կը դարձնե միջոց մը արդյունաբերել կարենալու համար իր մյուս քնացող հարստությունները՝ ինչպես օրինակի համար հանքերը, անտառները, իր շեն կալվածները կամ երկաթուղիները և այլն։

Գալով տերության պաշտոնին՝ անոր կիրարկումը անհրաժեշտ կը դարձնե հարկահավաքումը, եթե այդ պաշտոնը ոչ ոքի կը վնասե, ոչ մեկ մասնավոր ազգության կամ դասակարգի շահերուն կը ծառայե կամ անհատներուն անձնական ազատությունը կը բռնաբարե, այլ այդ պաշտոնը կը կայանա լոկ կարգավորելու քաղաքացիներուն արարքները, ներդաշնակելու անոնց իրարու հանգեպ ունեցած պարտականությունները և իրավունքները։ Տերություն մը կրնա նույնիսկ բարեգործական հաստատություններ կանգնել, դպրոցներ բանալ կամ գիտական, գեղարվեստական աշխատանքներ քաջալերել. այս բոլորին համար մեն մի անհատի աջակցությունը անհրաժեշտ է իրեն։ Բայց այն օրեն, որ տերությունը կսկսի այս կամ այն կարծիքներուն պաշտպան կանգնել, այս կամ <այն> հավատալիքներուն նեցուկ ըլլալ, այս կամ այն ազգին կամ դասակարգին